Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում. Արմեն Սարգսյանը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը:

Բանախոսներն անդրադարձել են անցյալին ու ներկային, մասնավորապես խոսել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին: Նրանք խոսել են նաև ապագայի հեռանկարների մասին:

«Եթե նայենք ամբողջ աշխարհին, զարգացումը բացառապես տարբեր է, ինչպես և տարբեր էր 30 տարի առաջ,- նշել է նախագահ Սարգսյանը: -Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում են խելացի կերպով։ Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, գիտեն, թե ինչպես կարող են այդ ուժեղ կողմն օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար։ Հուսով եմ՝ Հայաստանը կմիանա նաև այդ՝ փոքր երկրների (Սինգապուր, Կատար, ԱՄԷ) ակումբին մոտ ապագայում»:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ մասնավորապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին, նախագահ Սարգսյանը հարց է ուղղել Ռոման Պրոդիին գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում հետագա զարգացումների վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը մասնավորապես նշել է, որ ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրներին ստիպում են ընտրություն կատարել։ «Ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում։ Ստիպված ես ընտրել՝ ում կողմից ես,- ասել է Ռոմանո Պրոդին։ -Փորձեք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը գտնվում։ Շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու։ Նույնն էլ մենք։ Այդպիսին է դառնալու աշխարհը։ Կապվածության, կախվածության մի ամբողջ հանգույց է դառնալու։ Մենք գլոբալիզացվում ենք»։

Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Ռոմանո Պրոդին ասել է. «Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, և ես շատերին անձամբ եմ ճանաչում պատմական զարգացումների արդյունքում։ Ցավոք, կայունություն չենք կարող ակնկալել այլևս, ապագան շատ խառն է լինելու։ Դժվար կլինի երաշխավորել կայունություն։ Թեպետ անձամբ կարծում եմ, որ Եվրոպայի հետ դուք ավելի ամուր հարաբերություններ եք ունենալու մշակույթի, ավանդույթների, նաև ներկայության շնորհիվ։ Ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում նաև զարգացմանը և կայունությանը եվրոպական երկրներում,– նշել է իտալացի գործիչը։ –Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել։ Մենք քայլ առ քայլ, վստահ եմ, որ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա։ Վստահ եմ, որ այդպիսի հարաբերություններ զարգանալու են և նպաստելու Հայաստանի անկախությանը»: