FATF-ը Թուրքիային ներառել է «մոխրագույն ցուցակում», որը կարող է հանգեցնել 23 մլրդ դոլարի կորստի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների խումբը (FATF) Թուրքիան ներառել է «մոխրագույն ցուցակում», քանի որ չի ստուգել ահաբեկչության ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է «Ահվալ»-ը՝ վկայակոչելով France Press գործակալությանը։

FATF-ի ղեկավար Մարկուս Փլեյերն ասել է, որ Թուրքիան ֆինանսական գործարքների նկատմամբ շարունակում է ունենալ լուրջ խնդիրներ։ Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը պարտավորություն է ստանձնել փողերի լվացման դեմ պայքարում։

«Ես կոչ եմ անում նրանց՝ պարտավորությունը վերածել գործողության»,- ասել է նա։

«Մոխրագույն ցուցակում» հայտնվելը կարող է Թուրքիայի՝ առանց այն էլ դժվար վիճակում գտնվող տնտեսության համար արժենալ ՀՆԱ-ի 3 տոկոսը՝ շուրջ 23 մլրդ դոլար։

Դեռևս 2019 թվականիզեկույցում FATF-ն ասում էր, որ Թուրքիան պետք է ավելին անի ահաբեկչության ու զանգվածային ոչնչացման զենքի հետ կապված ակտիվների սառեցման հարցում։

«Իր աշխարհագրական դիրքի պատճառով երկիրը բախվում է փողերի լվացման ամենամեծ ռիսկին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և վառելիքի մաքսանենգության արդյունքում»,- ասվում էր զեկույցում։

Անկարայի դաշնակից Պակիստանը ևս մնացել է «մոխրագույն ցուցակում»։ Նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ ասել էր, որ կառավարությունը կօգնի Պակիստանին դուրս գալ ցուցակից։

Բացի այդ, այս ցանկում ներառվել են Հորդանանն ու Մալին։

Էմմա Չոբանյան