Պուտինի նոր ցանկությունը. ինչ վտանգներ է այն պարունակում Հայաստանի համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
Բոլորը

Երևանում Հայաստանի իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող քաղաքագետներն ու փորձագետները Վլադիմիր Պուտինի՝ նախորդ օրվա հայտարարությունները հայկական կողմի համար ոչ շահավետ են համարում:

Ռուսաստանի նախագահը, խոսելով Հայաստանի և Արդրբեջանի միջև իրականացվող դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից, կարևորել է ռուսական կողմի դերն ու շեշտել՝ առանց ռուսական կողմի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ խորհրդային սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ-ում:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը որակում է 2+1 ձևաչափ, ըստ նրա՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միավորվում են Հայաստանի դեմ: Պուտինի առաջարկած տարբերակը սահմանազատման գործընթացից դուրս է թողնում նաև Իրանին ու Արևմուտքին:

Լևոն Շիրինյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Արևմուտքը, բացի ֆինասական օգնությունից, պատրաստ է այլ աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

«Իսկ Հայաստանը ե՞րբ է դիմել, որ նրանք չեն արել, դիմե՞լ են: Ինչքան հնարավոր է՝ ռուսական ազդեցությունը պետք է թուլացնենք, սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է դուրս մղվի, այս հավասար քաղաքականություն պետք է վարել»,- ասաց նա:

Պաշտոնական Երևանը պետք է համարժեք հակադարձի Պուտինի ցանկություններին, նշում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը և հույս հայտնում, որ Հայաստանում գիտակցում են՝ Մոսկվան հերթական անգամ ոչ նպաստավոր սցենար է մշակել:

Երևանը որևէ կերպ չի արձագանքել Կրեմլից հնչող ցանկություններին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը սեփական նախաձեռնությամբ հայտարարություն չտարածելուց զատ՝ նաև ամբողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Իսկ ահա Փաշինյանի թիմակից պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշում է, որ փոխզիջումները տրամաբանական են:

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը, Պուտինի պնդմամբ, չի կարող իրականացվել առանց տարածքային զիջումների: Այնտեղ բաներ կան, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ մի բան հարթել, ինչ-որ տեղ մի բան փոխանակել, հայտարարել է Պուտինը:

Փոխզիջումը վերաբերում է հայկական կողմին, ասում է Լևոն Շիրինյանը և հավելում, որ ռուս-թուրքական կողմերի ցանկությունը Մեղրիով միջանցք ստանալն է:

Երեկ պաշտոնական Մոսկվան արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարավոյի շուրթերով մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված Արևմուտքին: Կրեմլում կարծում են, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան մյուս երկրները փորձում են խանգարել «3+3» տարածաշրջանային նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ «3+3» նախաձեռնությունը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ փոխգործակցություն: Այս ձևաչափի նախաձեռնողն Անկարան ու Բաքուն են, որը ողջունվել է Մոսկվայի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան