Հոռի բարքերը մտել են դպրոցներ, համալսարաններ՝ հեղինակազրկելով կառավարիչներին․ սա կուլ է տվել կրթական կյանքը․ Սերոբ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 18:38
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հրազդանում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:28
Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ
03.06.2026 | 18:19
Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել
03.06.2026 | 18:10
Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կգնա // Ջերմատնային ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 18:02
Պուտինի հետ պայմանավորվել ենք՝ ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 18:01
Մոսկվան հուսով է, որ «Հայաստանն ընտրություն կկատարի ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին»
03.06.2026 | 17:53
Զելենսկիի աշխատակազմի ղեկավարը ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին Պուտինի հայտարարություններին է անդրադարձել
03.06.2026 | 17:45
Միկա Բադալյանի գործով պարզվում են ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները․ ՀԿԿ
03.06.2026 | 17:37
Դիմում եմ ՌԴ-ին՝ եթե պատժամիջոցները շարունակվեն, ՀՀ-ն լուծելու է իր հարցերը, մի՛ կրկնեք անցյալի սխալները․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 17:24
Միջազգային հանրապետական ինստիտուտը դիտորդների կուղարկի Հայաստան՝ ընտրությունները գնահատելու համար
03.06.2026 | 17:17
Մբապեն Լա լիգայի վատագույն ցուցանիշն ունի պաշտպանողական գործողությունների ցուցանիշով
03.06.2026 | 17:06
Ոչ կենցաղային սպառողների գազի հաշվիչները կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվին
03.06.2026 | 16:54
Դևիդ Բեքհեմն աստղ կունենա Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
03.06.2026 | 16:44
Ցուցադրված տեխնիկան մեծ մասամբ բանակին է մատակարարվում․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 16:33
Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել
Բոլորը

Factor TV-ի հարզացրույցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, միգուցե իսկապես անհրաժեշտ է Հայաստանում ռուսական դպրոցներ բացել, ինչպես ակնարկում է ՌԴ արտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարցի շուրջ… Մեզանում անգամ նախկին նախագահի մակարդակով պնդում կա, որ Միութենական պետության կազմում ընդգրկվենք: Ռուսական դպրոցներ բացելն այս առումով լավ առաջին քայլ չի՞ լինի: Անգամ այնտեղից առաջարկում են քրիստոնեության ուղղափառ թևն ընտրել:

-Ես կարծում եմ, որ ամեն երկրում կրթությունը պետք է լինի տվյալ երկրի մայրենի լեզվով. սա ճիշտ է և՛ կրթության որակի տեսանկյունից, և՛ այդ երկրի տեսանկյունից: Իհարկե, պետք է լինեն նաև օտարալեզու դպրոցներ, որովհետև ցանկացած երկրում կարող են լինել ազգային փոքրամասնություններ, ինչպես ուրախանում ենք, որ տարբեր երկրներում կան հայկական դպրոցներ։ Բայց, ընդհանուր առմամբ, աքսիոմ է, որ երկրի կրթությունը պետք է լինի մայրենի լեզվով: Մենք միշտ էլ կարևորել ենք օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի իմացությունը, բայց դրանք տարբեր բաներ են:

-Պարո՛ն Խաչատրյան, եթե գլոբալ համատեքստում դիտարկենք, լեզուն (անգլերեն, ռուսերեն, չինարեն, իսպաներեն) նաև աշխարհաքաղաքական մրցակցության, լեզվամտածողության հարց է, և այս հարցը նաև որոշակի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի:

-Այո՛, իհարկե: Հայտնի փիլիսոփան լավ խոսք ունի. «Լեզուն կեցության տունն է»: Այսինքն՝ ինչ լեզվով խոսում ես, մտածում ես, հենց այդ լեզվի մեջ ես ապրում: Լեզուն համարվում է նաև աշխարհաքաղաքական գործառույթ, որովհետև եթե ժողովուրդը խոսում է որևէ լեզվով, այդ մշակույթն էլ է հեշտությամբ վերցնում, և այդ դեպքում ձուլումը, քաղաքական ազդեցություններն էլ ավելի են հեշտանում: Ճիշտն այն է, որ յուրաքանչյուր երկիր զարգանա իր պետական լեզվով: Մեր ժողովուրդը միշտ էլ սովորել է օտար լեզուներ, այսօր էլ լեզուների իմացությունը մեզ մոտ շատ պահանջված է:

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու է նման առաջարկ արվում ռուսական կողմից: Գուցե դա ակնա՞րկ էր:

-Նմանատիպ թեմաներ, ես հիշում եմ, պարբերաբար մեջտեղ են գալիս: Գուցե տրամադրությունների ստուգման նպատակ են հետապնդում, կարող է նաև ազդեցության գործիք լինել, բայց կարծում եմ՝ մեզ համար դա քննարկման հարց չէ. Հայաստանում կրթությունը պետք է լինի հայերեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան