Ֆրունզիկի մասին՝ «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Թբիլիսիում

Լուրեր

22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
Բոլորը

Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մասին պատմող «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում․ գրում է aliq.ge-ն։

2021 թվականի ամռանը նկարահանված Ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ֆիլմի հեղինակն ու արտադրողը Դավիթ Բեջիթաշվիլին է, ռեժիսորը՝ Օթար Միքելաձեն, օպերատորն ու խմբագիրը Անա Նիքաբաձեն:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ֆիլմի հեղինակ և արտադրող Դավիթ Բեջիթաշվիլին ասել է, որ ֆիլմը պատմում է Մհեր Մկրտչյանի և հնդկական երկու ֆիլմերում նրա կատարած դերի մասին։

«Ֆրունզիկին բոլորը հիշում են կատակերգական ֆիլմերից, ինչպիսին է օրինակ «Միմինոն», բայց նրանք չգիտեն, որ Ֆրունզիկը խաղացել է նաև հնդկական ֆիլմերում։ Եվ սա վկայում է այն մասին, որ նա մեծ մասշտաբի դերասան է եղել։ Ֆիլմը նկարահանել ենք «Ալի բաբա և ավազակները» և «Լեգենդ սիրո մասին» ֆիլմերի հիման վրա։ Հատվածներ ենք վերցրել նաև «դերասանների հիշողությունները Ֆռունզիկի մասին» տեսանյութից։ Օրինակ՝ Բուկա Կիկաբիձեից, Տիգրան Մանսուրյանից, հնդիկ աստղ Հեմմա Մալենից, ինչպես նաև շատ յուրահատուկ մաս ենք վերցրել Սոփիկո Ճիաուրելիի հիշողություններից Ֆրունզիկի մասին։ Փոքր ու քաղցր ֆիլմ ստացանք, որի պրեմիերան մեծ հաջողությամբ ավարտեցինք», — ասել է Բեջիթաշվիլին:

Ֆիլմի պրեմիերան Թբիլիսիում ցուցադրվել է Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ: Ցուցադրությանը ներկա են եղել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի դեսպանը, Հայաստանի կրթության և մշակույթի նախարարի տեղակալը, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և այլ նշանավոր անձինք։