Արմեն Գրիգորյանն ու Նորվեգիայի նորանշանակ դեսպանը պատրաստակամություն են հայտնել լիարժեք իրացնել համագործակցության ներուժը

Լուրեր

12.02.2026 | 20:00
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տվել Nvidia-ին՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի ներդրման համար. Արթուր Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 19:49
Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել
12.02.2026 | 19:38
Հյուրընկալությունից մինչև գյուղատնտեսություն․ Երեմյան ընկերությունների խումբը 20 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 19:30
Երևանն աղտոտման ծուղակում. մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքն ու հանրային առողջության գինը
12.02.2026 | 19:28
Դատարանը մեղավոր է ճանաչել Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին
12.02.2026 | 19:14
ՄՕԿ-ն ուկրաինացի օլիմպիականին որակազրկել է զոհված մարզիկների պատկերներով սաղավարտի համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել․ ՀՀ Սահմանադրությունը չի՛ կարող փոխվել ինչ-որ մեկի քմահաճույքով․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 18:51
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 680 միլիոն դոլար կհատկացնի հակաօդային պաշտպանության համար
12.02.2026 | 18:35
Դաշնակցության ծնողը ժողովուրդն է․ երբ մեղադրում եք ՀՅԴ-ին, մեղադրում եք ժողովրդին․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 18:29
Ինձ գործակալ լինելու մեջ մեղադրում է մեկը, ում խմբակում գործակալ կա. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 18:26
Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
12.02.2026 | 18:20
Հաջորդ նիստից հրաժարվում եմ գալ դատարան. Վահագն Չախալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 18:18
Ջրաշենում դասարանցիներն այնպես են ծեծել 13-ամյա պատանուն, որ նրան տեղափոխել են հիվանդանոց․ վարույթ է նախաձեռնվել․ ՆԳՆ
12.02.2026 | 18:17
Կարեն Խաչանովը դուրս մնաց Ռոտերդամի մրցաշարից
12.02.2026 | 18:07
Կաթողիկոսի քրոջ որդու կալանքը փոխվել է // Բելգիան ՀՀ-ում հյուպատոսություն կբացի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին․ տեղեկացնում են ԱԽՔ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում:

Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: