Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն է կանխվել
Քաղաքականություն
22.10.2021 | 13:49Անվտանգության դաշնային ծառայությունը Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն է կանխել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակցի կողմից Ստավրոպոլի երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով աղմկահարույց ահաբեկչություն իրականացնելու փորձը»,- հայտնում է ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Կասկածյալը բերման է ենթարկվել։ Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են պայթուցիկ նյութեր և զինամթերք, որոնցից նա ծրագրում էր ռումբ հավաքել։
Տաթև Ֆռանգյան