Թուրքիան վերածվել է «Survivor» շոուի, մարդիկ փորձում են ֆինանսապես գոյատևել․ Ալի Բաբաջանը մեղադրել է Էրդողանին

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության առաջնորդ, այդ երկրի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ կառավարությունը երկիրը վերածել է «Survivor» («Փրկվողը») ռեալիթի շոուի, որտեղ ամբողջ հանրությունը փորձում է ֆինանսապես փրկվել, գոյատևել ճնշումների ներքո, գրում է Duvar-ը։

Անկարայում իր ղեկավարած կուսակցության համագումարի ժամանակ ունեցած ելույթում Բաբաջանը նշել է, որ թուրք երիտասարդությունը երազում էր Եվրոպայում զբոսանքների մասին, սակայն հիմա նույնիսկ չի կարող իր սեփական երկրում մատչելի բնակարան գտնել։

«Դա միայն երիտասարդությանը չի վերաբերում, այլ բոլոր տարիքի մարդկանց, որոնք չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Ամբողջ երկիրը նման է «Survivor» շոուին։ Մենք այն երկրի մարդիկ ենք, որոնք փորձում են ապրել կոպեկներով»,- ասել է Բաբաջանը։

Նշենք, որ «Survivor»-ը հայտնի շոու է Թուրքիայում, որտեղ մարդիկ փորձում են գոյատևել անմարդաբնակ կղզում։

Ալի Բաբաջանը նաև ասել է, որ պետական ինստիտուտներում աշխատած թոշակառուները, որոնք կարող էին երազել թոշակի անցնելուց հետո լավ կյանքի մասին, հիմա երազում են հաշիվների վճարման և մինչև ամսվա վերջ ֆինանսապես «ջրի երեսին մնալու մասին»։
Նա նաև ցուցադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ մի տեսանյութ, որում նա հայտարարում է, որ փողը երկրի հզորության, անկախության, վարկանիշի խորհդանիշն է՝ դրոշի կամ օրհներգի պես։

«Եթե փողը պետության խորհրդանիշերից է, ինչո՞ւ ես մեր հարստությունը դարձրիք ոչինչ։ Ես հարցնում եմ պարոն էրդողանին՝ տեղյա՞կ եք, թե ինչ վնաս եք հասցրել մեր հզորությանը, հեղինակությանն ու անկախությանը»,- հայտարարել է Թուրքիայի նախկին փոխվարչապետը։

Էմմա Չոբանյան