Մեկնարկել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարությունը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է  վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նշվել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ  շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա՝ 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ,  աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000, իսկ 2025թ արդեն նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝  35 հազարի։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած  քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի, և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում.

«Առաջիկայում Ազգային ժողովի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ  օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը և կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը և հաջորդ առաջնահերթությունները», – ասել է Հ. Արշակյանը, տեղեկացնելով նաև, որ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են սպասվում, համաձայն որոնց՝ պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան Մեկ պատուհանի միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով  ՀՀ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության մինչև 2050թ  ընդունած ծրագրում ճարտարագիտությունը համարվում է երկրի զարգացման կարևորագույն ուղղությունը։

«Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն  իր նոր ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձրել այս բնագավառին։ Հայաստանի զարգացման այլ ճանապարհ չկա։ Ցանկացած երկիր, որն ուզում է զարգանալ, ուզում է ավելի բարեկեցիկ ապրել, առաջին հերթին պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ավելացված արժեքն իր երկրի ներսում ստեղծվի։ Մինչ այժմ իրականացվող քաղաքականությունն այս  տրամաբանության մեջ չի եղել։ Հիմա 180 աստիճանով փոխվել է։ Հիմա ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են դրան։ Այսինքն՝ մենք այնպիսի մի միջավայր ենք ստեղծում, որտեղ գործարարները կամ ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավորի ու պետության կողմից, պետք է նպաստեն երկրում ավելացված արժեքի մեծացմանը։ Այս դեպքում, մենք կունենանք ավելի արտադրողական և որակյալ աշխատանք, ինչի արդյունքում կարող ենք հասնել այն նպատակներին, որն ամրագրված է 2050թ. ծրագրում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ առաջիկա տասնամյակը կարելի է համարել ճարտարագիտության տասնամյակ, քանի որ Հայաստանի զարգացման կարևորագույն գործոնը հենց ճարտարագիտության զարգացումն է։

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ իր խոսքում նշել է,  որ շատ տպավորված է Հայաստանի ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտով։

«Դուք ստեղծում եք՝  հենվելով ժառանգության վրա, պատմության վրա, որպես շատ ուժեղ տեխնիկական հմտություններ ունեցող երկիր: Կա մի միտում, որը  շատ արագ տեմպերով առաջ է շարժվում աշխարհում, և այժմ  համաճարակի պատճառով էլ ավելի արագ զարգացում կա. մեծ պահանջարկ կա այն ծառայությունների նկատմամբ, որոնք դուք արտադրում եք:  Միևնույն ժամանակ, կա նաև հայկական սփյուռքի մեծ ներուժ և կառավարություն, որն իսկապես պատրաստ է ներդրումներ կատարել ոլորտում և  տեխնիկական փորձաքննություն իրականացնել՝ դրան աջակցելու համար: Այս առումով Համաշխարհային բանկի համար բավական հեշտ է  մասնակից լինել այս ամենին, և հենց դա է պատճառը, որ մենք ներգրավված ենք ինժեներական քաղաքի աշխատանքներում»,- ասել է Կարոլին Գեգինատը:

Ներկաներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանն արդեն իսկ  բավական լուրջ հաջողություններ է գրանցել.

«Ունենք իրավիճակ, որով կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն IT երկիր է։ Հաջորդիվ լինելու է այն, որ Հայաստանը դառնա ապագայի արդյունաբերության երկիր։ Շատ կարևոր է, որպեսզի կենտրոնանանք համակարգաստեղծ, ինստիտուցիոնալ ծրագրերի վրա, որոնք ստեղծում են այն միջավայրը, ստեղծում են այն օդանավակայանը, որտեղ գալու են մեծ օդանավեր, որտեղից մեր փոքր ստարտափները կարողանալու են երկինք թռչել»,- ասել է Բ. Ենգիբարյանը։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանն էլ իր խոսքում  նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի բարձր տեխնոլոգիական ճարտարագիտությունից Հայաստանն անցում կատարի դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն: Նա ներկայացրել է, մի շարք նախագծեր, որոնք մշակվել են ինժեներական քաղաքում և արտադրության կարիք ունեն։ Արամ Սալաթյանը մատնանշել է հատկապես արհեստական օդափոխության սարքերի արտադրանքի նախագիծը, որը նախաձեռնել է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, նախագծվել և մշակվել է Հայաստանում, բայց արտադրության կարիք ունի։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Ինժեներական քաղաքում, Վանաձորում, Գյումրիում։ Շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 25-ին։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։