«Բալասանյան դաշինքը» կոալիցիա կկազմի՞ ՔՊ-ի հետ․ քաղաքական ուժերի արձագանքը

Լուրեր

29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
29.06.2026 | 13:45
Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում
29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի օր է՝ Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ՏԻՄ ընտրություններում ձայների թվով առաջին տեղը զբաղեցնող «Բալասանյան դաշինք»-ը կոալիցա կկազմի երկրորդ տեղ ընկած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով իշխող կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին։

Մենք այս թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Սոնա Առաքելյանից։

Նրանից հետաքրքրվեցինք՝ Սամվել Բալասանյանի թիմը կհամաձայնի՞ քաղաքային իշխանության ղեկը հանձնել ընտրություններում առաջատար տեղ չզբաղեցրած քաղաքական ուժին, թե՞ կմերժի այդ տարբերակը ու առաջ կմղի սեփական թեկնածուին՝ Վարդգես Սամսոնյանին։

Սոնա Առաքելյանը նշեց, որ դեռ ներթիմային քննարկումների մեջ են։

«Քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չեն հրապարակվել վերջնական արդյունքները, սահմանափակվում ենք միայն ներթիմային քննարկմամբ։ Երբ ունեցանք վերջնական արդյունքներն ու մանդատները, այն ժամանակ թիմից դուրս քննարկումներ կանենք»,-ասաց Սոնա Առաքելյանը։

Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում պարզաբանումներ էր տվել նաև Շիրակի մարզպետ Հովհանես Հարությունյանն՝ ասելով․ ««Մենք այս պահին ոչ մի քաղաքական ուժի հետ ո՛չ խոսել ենք, ո՛չ էլ պատրաստ ենք առաջարկներ քննարկելու։ Մենք սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների հրապարակմանը, դրանից հետո գուցե կլինեն առաջարկություններ, մենք կքննարկենք դրանք»,-ասել էր մարզպետը։ Նա չէր բացառել իր քաղաքապետ ընտրվելը։

Գյումրու ՏԻՄ ընտրություններում 10,6 տոկոս ձայն հավաքած, երրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը՝ «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԱԾ-ի նախկին աշխատակից, պահեստազորային սպա, փոխգնդապետ
Վարդևան Հակոբյանն էլ հայտարարել էր, որ հանուն Գյումրու զարգացման պատրաստ է համագործակցել ավագանու կազմում ընդգրկվող բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Իմ համար ամենակարևորը քաղաքի խնդիրների լուծումն է, ես քաղաքական մարդ չեմ, և այդ սկզբունքով եմ մասնակցել ընտրությունների։ Քաղաքի կառուցման համար ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել»,-ասել էր թեկնածուն։

ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը հայտնել էր, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, իրենք մնում են որպես արմատական ընդդիմադիր ուժ, իսկ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հարց չեն քննարկել։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանն էլ մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ իրենք ոչ մի ուժի հետ չեն համագործակցելու։

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով Գյումրու ավագանու կազմում կլինեն 5 քաղաքական ուժեր առաջին տեղում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 36,59 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 29,56 տոկոս։

3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունն է՝ 10,6 տոկոս, 4-րդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս,իսկ 5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս։

Նախնական հաշվարկներով, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը կստանա 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11, «Զարթոնքը»՝ 4, «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

Արմիկ Մովսիսյան