Ե՞րբ հայ սպառողի իրավունքները կլինեն նույնքան պաշտպանված, որքան ԵՄ երկրներում․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

30.07.2026 | 13:16
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով «Սպառողների իրավունքների պաշտպանության» վերաբերյալ մեր երկրի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը։

Հաղորդման հյուրերից Էկոնոմիկայի նախարարության՝ ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի խոսքով՝ Հայաստանը համաձայնագրով ստանձնել է պարտավորություն մոտարկել իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ՝ սպառողների իրավունքների պաշտպանության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար։

«Սա անելու համար համաձայնագրով նախատեսված է կողմերի միջև տեղեկատվության փոխանակում, սպառողների համակարգի կրթության հնարավորությունների ընդլայնում, սպառողների շահերը ներկայացնող անձանց վերապատրաստումներ։ Նախատեսվում է սպառողնրի անկախ ասոցիացիաների զարգացում, կողմերի միջև շփումներ և այլն, որոնց արդյունքում մենք հնարավորինս  կմոտարկենք մեր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրության հետ»,- ասաց նա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Վահե Դանիելյանի խոսքով՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններում հաշվի են առնված ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած մեր պարտավորությունները։ Նա նշեց, որ մենք, ամեն դեպքում, չպետք է մոռանանք, որ ԵՏՄ անդամ ենք, որոշակի պարտավորություններ ունենք նաև այս կազմակերպության առջև, որոնք վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանությանը։

«Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվող իրավական ակտերը ևս ուղղված են դեպի Եվրամիության լավ օրինակի ընդօրինակմանը և տեղայնացմանը ԵՏՄ օրենսդրության մեջ․ սա վերաբերում է ոչ միայն ԵՄ-ի, այլ ընդհանրապես միջազգային լավ օրինակի տեղայնացմանը»,- ասաց նա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ՝ միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը կրում է դեկլարատիվ բնույթ։

«Բովանդակությունը, որը գեներացվում է, ինչ-որ պահից սկսած կորչում է և տեղայնացվում մասնակի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ժամանակին, երբ Եվրամիության հետ նախատեսում էինք ստորագրել ասոցացման համաձայնագիր, ենթակառուցվածքների զարգացման մասով ունեցել ենք այնպիսի խորհրդատվական և տեղայնացված փաթեթներ, որ ԵՏՄ-ն ոչ միայն չէր արգելի դրանց կիրառումը, այլև ԵՏՄ այլ երկրներ սիրով դրանք մեզնից կվերցնեին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան