ՀՀ և ՌԴ ԿԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել իրականացնել  համատեղ գիտատեխնիկական  նախագծեր

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  նախագահ  Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանում ընթացող  գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  տեղեկացրել է, որ  Հայաստանն անդամակցում է  Եվրոպական միության գիտության և նորարարությունների «Հորիզոն 2020»  ծրագրին, որը ԵՄ գիտական դրամաշնորհներից օգտվելու լայն հնարավորություններ է բացում: Որպես արդյունավետ մոդել նախատեսվում է  ստեղծել գիտական կլաստերներ,   որտեղ համալսարանները, գիտական ինստիտուտները  և  գործարար ոլորտն  աշխատելու  են համատեղ՝   ստեղծելով  փոխշահավետ  համագործակցության հարթակ: ՀՀ ԿԳ նախարարն  ընդգծել է հատկապես ուսանողների շարժունության  ապահովման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի ուսանողները  կարողանան կրեդիտներ ձեռք  բերել նաև գիտահետազոտական ինստիտուտներում:

 Գիտության ոլորտի առաջիկա բարեփոխումների շրջանակում Լևոն Մկրտչյանն առանձնացրել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարագացումը` հատկապես միջուկային  և փոքր  մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել  համատեղ գիտատեխնիկական  նախագծեր, այդ համատեքստում դիտարկելով ՌԴ կառավարությանն առընթեր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  նախագահ  Ալեքսանդր Սերգեևը շեշտել է, որ  Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների  պահպանումն ու համագործակցության ամրապմդումը ռուսական կողմի հետաքրքրության շրջանակում է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թեկնածուական և  դոկտորական ատենախոսության պաշտպանության, մասնագիտական կուրսեր  և դասախոսություններ վարելու համար կազմակերպել   անվանի գիտնականների փոխադարձ այցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են  նաև գիտության ոլորտում նորարարության և տեխնոլոգիաների  համագործակցությանն առնչվող այլ  հարցեր: