Հնդկաստանում երգ ու պարով են նշել կորոնավիրուսի դեմ մեկ միլիարդերորդ պատվաստումը․ Reuters

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանում հոկտեմբերի 21-ին իրականացրել են կորոնավիրուսի դեմ մեկ միլիարդերորդ պատվաստումը։ Հաղթահարելով այս ցուցանիշը՝ Հնդկաստանը պատվաստման տեմպով դարձել է Չինաստանից հետո երկրորդը, գրում է AP-ն։

Նշվում է, որ Հնդկաստանի չափահաս բնակչության 75%-ը ստացել է պատվաստանյութի գոնե մեկ չափաբաժինը, իսկ 30%-ն ամբողջությամբ պատվաստված է։

Reuters-ի հաղորդմամբ էլ՝ Հնդկաստանի Առողջապահության նախարարությունն այս առթիվ հայտարարել է երկրում երգ ու պարի միջոցառումներ, ինչպես նաև հատուկ լուսավորվել են ազգային հուշարձանները։

Եթե գարնանը Հնդկաստանում կորոնավիրուսի «դելտա» շտամի պատճառով ամեն օր գրանցվում էր վարակման գրեթե կես միլիոն դեպք, ապա երեկ այնտեղ գրանցվել է վարակման շուրջ 14 հազար նոր դեպք։ Ամռանը վիրուսի դեմ հակամարմինների առկայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակչության ավելի քան 60%-ն արդեն անձեռնմխելի է SARS-CoV-2-ից։

Տաթև Ֆռանգյան