Զգուշացնում եմ՝ ՌԴ-ն գնդակահարելու է 5-րդ շարասյանը օգտագործելուց հետո․ մտածե՛ք ձեր ընտանիքների մասին ՀՀ-ն թուլացնելիս․ Հայկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 19:00
Կրեմլը թող ՀՀ-ի հակառուսական տրամադրությունների պատճառը փնտրի ՌԴ-ում․ դու էիր Արցախի անվտանգություն ապահովողը՝ կորցրինք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:50
Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:42
Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվեց
05.02.2026 | 18:30
Ռուսամետ հաքերները Օլիմպիական խաղերի բացումից առաջ հարձակվել են օլիմպիական օբյեկտների և Իտալիայի դեսպանատների կայքերի վրա
05.02.2026 | 18:25
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է վերադարձի մասին
05.02.2026 | 18:21
Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել հետախուզվողի մոտ
05.02.2026 | 18:10
Հետևողական ջանքեր ենք գործադրելու միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի․ Մայր Աթոռ
05.02.2026 | 18:04
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականն իմացել է մրցակիցներին երևանյան ԵԱ-ում
05.02.2026 | 18:00
Հայ գերիները 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին // Քաղաքացուն խոշտանգած ոստիկանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ԼՈՒՐԵՐ
05.02.2026 | 17:55
Ունեցել ենք դրվագներ, երբ նոտարը, դատավորը խաղադրույքների պատճառով զրկվել են աշխատանքից․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 17:47
Հռոմի պապը Փաշինյանին և Ալիևին որպես «հույսի սերմնացաններ» է նկարագրել
05.02.2026 | 17:40
Բագրատ Գալստանյանի պաշտպանը միջնորդեց որպես վկա հրավիրել Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին «Սրբազան պայքար» շարժման գործով դատական նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 17:36
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
05.02.2026 | 17:28
Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ եռակողմ բանակցությունները
05.02.2026 | 17:23
Սա բոլորիս բանտարկությունն է. Բագրատ Գալստանյանն անդրադարձավ Բաքվում ցմահ դատապարտվածներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության անդամ Հայկ Սուքիասյանն է

-Այսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերը, որոնք քննարկում են տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը։ ՀՀ-ն որոշ ժամանակ առաջ կասեցրել էր այս հանձնաժողովի աշխատանքը, այդ ժամանակ էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է դրվել ՀՀ-ի առջև։ Ինչքանո՞վ է հավանական, որ տարածաշրջանը կապաշրջափակվի՝ առանց միջանցք տրամադրելու։

-Ես կարծում եմ՝ ապաշրջափակման գործընթացը չի լինելու։ Իսկ եթե հավանականություն էլ կա, ապա դա դարերի գործընթաց է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ եթե ապաշրջափակում լինում է, տարածաշրջանի պետությունները քիչ թե շատ խաղաղվելու են, և տարածաշրջանը միգուցե և զարգացման հուն կբռնի։ Բայց արդյո՞ք սա ձեռնտու է ՌԴ-ին։ Ես կարծում եմ՝ ձեռնտու չէ։

-Միայն Ռուսաստանի՞ ցանկությամբ է ապաշրջափակումը տեղի ունենալու կամ չստացվելու։

-Դե՝ ենթադրում եմ, որ միայն ՌԴ-ի ցանկությամբ չէ, բայց ենթադրում եմ՝ նաև պիտի իմանանք, որ Ռուսաստանը կոնֆլիկտի սիրահար է։ Հիշենք Սիմոն Զավարյանին, որն ասում էր, որ ՌԴ-ն միշտ գալիս է լուծելու այն կոնֆլիկտը, որն ինքն է հինգ րոպե առաջ սարքել։ Հետևապես, ես կարծում եմ՝ հայությունը շատ պիտի չկենտրոնանա այս խնդրի վրա, որովհետև սա երկար, մաշող գործընթաց է։

-Բայց Ռուսաստանը տարածաշրջանում արդեն իսկ չի՞ ստացել այն, ինչին ձգտում էր զորք ունի թե՛ Վրաստանի մաս հանդիսացող Աբխազիայում և Օսիայում, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում՝ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, ինչպես նաև ռուս զինծառայողներ կան Արցախում։ Դրանից ավելի ի՞նչ պետք է ՌԴ-ն ստանա, որ թույլ չտա տարածաշրջանի ապաշրջափակում։

-Նաև պիտի շարունակի կոնֆլիկտը տաք պահել, որովհետև կոնֆլիկտների հանգստացումը, կարծես, իրենց ձեռնտու չէ։ Հետևապես, եթե նույնիսկ ինքը թույլ տա, ես կարծում եմ՝ ապաշրջափակումը բարդ գործընթաց է, և եթե իշխանությունները, մեր ժողովուրդը ունեն մտածում, որ դա կլինի արագ, դա հնարավոր բան չէ։ Չի լինելու արագ, որովհետև 40 հատ քարտեզներ են բերելու, ասեն՝ այս քարտեզով անենք պրոցեսը, մենք ասենք՝ չէ, մյուս քարտեզով։ Սա ընդհանրապես հոգեմաշող գործընթաց է լինելու, եթե մենք շատ կենտրոնանանք այս գործընթացի վրա։

-Եթե ՌԴ-ի համար այդքան կարևոր է Սյունիքով ադրբեջանցիներին և թուրքերին ճանապարհ տալը, նշանակում է՝ կան գործիքներ, որոնք կիրառվելո՞ւ են ՀՀ-ի դեմ որպես ճնշման միջոցներ։ Որո՞նք են այդ ճնշման գործիքները՝ բացի այն, որ ինչպես Դուք եք նշում՝ կարող են չարձագանքել մայիսի 12-ից սկսած Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժմանը, դա նաև ՀՀ-ում որոշ ուժերի՞ օգտագործելն է պետության դեմ՝ խառնակ դրություն ստեղծելով։

-ՀՀ-ն 1990 թվականից սկսած՝ կախված է եղել մեկ բևեռից, դա նշանակում է, որ այդ բևեռն ունի բազմաթիվ միջոցներ՝ ճնշումներ իրականացնելու։ Եթե մեր գեներալիտետը սերեր չունենար դրսերում, պարզ է՝ այս պատերազմում չէինք պարտվի։ ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունները շատ-շատ են։ Բայց ես ուզում եմ ՀՀ-ում գործող ծառայամիտ հատվածին տեղեկացնել, որ ինչքան այստեղից կանչեր են հնչում առ ինչ-որ բևեռներ՝ դեպի ՌԴ, դեպի Մոզամբիկ, պետությունների հակակրանքը իջնում է այս պետության նկատմամբ։ «5-րդ շարասյուն» կոչվածը գիշեր-ցերեկ զբաղված է ոչ միայն Հայաստանը թուլացնելով, այլև ՀՀ-ի հեղինակությունը գցելով։ Եվ ես ուզում եմ զգուշացնել մի բան՝ Ռուսաստանն օգտագործում է սրանց և հետո գնդակահարում, թող գնան պատմություն ուսումնասիրեն։ Առաջին Հանրապետությունում, երբ հայ բոլշևիկները ՀՀ-ն դավաճանաբար մտցրել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ, բոլորին գնդակահարել են, հետևապես՝ թող իրենք իրենց ընտանիքների համար այսօրվանից մտածեն, որովհետև ՌԴ-ն այդպիսի քաղաքական մշակում ունեցող պետություն է։ ՌԴ-ն, իհարկե, բանեցնելու է ճնշում։

ՌԴ-ի ամենաուժեղ գործիքն Ադրբեջանն է, որը սիրով է օգտագործվում, որովհետև շահեր ունի, և նաև անձնապես մեր հաշվին չաղանում է։ Դա ՌԴ-ի գործիքն է։ Ես ենթադրում եմ՝ Ալիևը, հավանաբար, ԿԳԲ-ական է, Մոսկվայի պետական համալսարանում է, չէ՞, սովորել, իրենց կադրն է, հայրը ԿԳԲ-ական է եղել։ Ռուսները Ադրբեջանի միջոցով են ճնշում գործադրելու, այստեղ նաև ներքին գործիքներ ունեն, գազ ունեն, տնտեսական գործիքներ ունեն։ Բայց ես մեր ժողովրդին մաղթում եմ առողջ մնալ, ամեն բան հնարավոր է։ Չկա այդպիսի իրավիճակ, երբ պետությունները ելք չգտնեն, մանավանդ, որ ելքը մեր աչքի առաջ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան