Ավարտվել են Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ավարտվել են Մ6-Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված տեղատարված ավազաքարերով, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։
Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը»,-գրել է Մկրտչյանն ու լուսանկարներ հրապարակել ճանապարհից՝ նախկինում և հիմա։