Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Սիրիայում և Իրաքում երկրի ԶՈւ-ի անդրսահմանային գործողությունների իրականացման մանդատը երկարաձգելու մասին օրինագիծը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորեքշաբթի Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Սիրիայում և Իրաքում երկրի Զինված ուժերի անդրսահմանային գործողությունների իրականացման համար նախագահական մանդատը երկու տարով երկարաձգելու մասին օրինագիծը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Օրինագիծը, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուշադրություն է դարձնում «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերին և սպառնալիքներին՝ կապված Թուրքիային հարավից սահմանակից Սիրիայի և Իրաքի շրջաններում տեղի ունեցող գործընթացների հետ»:

Փաստաթղթում ընդգծվում է, թե «Թուրքիան հատկապես կարևորում է տարածքային ամբողջականությունը, ազգային միասնականությունն ու կայունությունը հարևան Իրաքում: Միևնույն ժամանակ, ՔԱԿ-ի (PKK) և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունը մնում է Իրաքի տարածքում, կան էթնիկ անջատողականության դրսևորումներ, ինչն անմիջական սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, ներառյալ՝ Թուրքիայի անվտանգությանը»:

Այնուհետև փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում PKK-ի և YPG-ի սիրիական թևի ստորաբաժանումների և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությանը թուրք-սիրիական սահմանին հարակից տարածքներում: «Ահաբեկիչները չեն հրաժարվում Թուրքիայի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու իրենց փորձերից, սպառնալիք են ներկայացնում երկրի խաղաղ բնակչության համար»,- ասված է փաստաթղթում:

Օրինագծում նաև նշվում է, որ «PKK/PYD-YPG ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է Սիրիան պառակտելու փորձերը»:

Տաթև Ֆռանգյան