ՌԴ-ն և Բելառուսը նախատեսում են մինչև 2026թ․ մշակել Միութենական պետության ծրագիր՝ զորքերի տարածաշրջանային միավորում ձևավորելու համար

Լուրեր

23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանն ու Բելառուսը 2023 թվականին «Միության վահան» անվամբ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է Korrespondent-ը։

«Ամփոփվել ու հաստատվել են մեր պաշտպանական գերատեսչությունների համատեղ գործողությունները՝ 2019 թվականից 2021 թվականների ընթացքում, ծրագրվել են մինչև 2024 թվականը ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հաստատվել է համապատասխան պլանը։ Այս փաստաթղթով նախատեսված ամենամասշտաբային միջոցառումը կլինի «Միության վահան» համատեղ զորավարժությունը, որը կանցկացվի 2023 թվականին»,- ասել է Շոյգուն։

Նա նշել է, թե որ ոլորտներում երկրները կշարունակեն զարգացնել համագործակցությունը․ ճառագայթում, քիմիական և կենսաբանական պաշտպանություն, էլեկտրոնային պատերազմ, ինչպես նաև տոպոգեոդեզիական և նավիգացիոն աջակցություն:

«Նախատեսվել են միջոցառումներ՝ համատեղ գործողությունների մշակման և այդ ոլորտներում փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ», – ասել է Շոյգուն:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը նախատեսում են մինչև 2026 թվականը մշակել Միութենական պետության ծրագիր՝ զորքերի տարածաշրջանային միավորում ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին տեղի ունեցան 40 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև «Արևմուտք 2021» ամենամեծ զորավարժությունները: Դրանց մասնակցել է մոտ 200 հազար մարդ:

Տաթև Ֆռանգյան