Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
Հասարակություն
20.10.2021 | 13:54Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին կառավարության լրատվության վարչությունից։
Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կփոխանցվեն։
Հիշեցնենք, արձակագիր, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 17-ին։ Այս տարի նա կդառնար 75 տարեկան։ Սիրադեղյանը արդեն ավելի քան 20 տարի Հայաստանում չէր և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։