ՀՀ ԱՆ-ն վթարից տուժածների մասին նոր տեղեկություններ է հաղորդել
Հասարակություն
20.10.2021 | 13:05Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ: