ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը ԼՂ հնարավոր են Ադրբեջանի, ոչ թե ՀՀ տարածքի օգտագործմամբ․ ադրբեջանցի պաշտոնյա

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը նախօրեին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով պետանվտանգության ծառայությանը։

Հանդիպմանը քննարկվել են ԿԽՄԿ-ի ու Ադրբեջանի կապերը, ինչպես նաև կազմակերպության կողմից իրականացվող հումանիտար առաքելության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Անդրադառնալով Արցախյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիների որոնումներին՝ Նագիևը հույս է հայտնել, որ կազմակերպությունը հետագայում էլ այդ հարցում ակտիվ դերակատարում և ներդրում կունենա։

Անդրադառնալով կազմակերպության ներկայացուցիչների Արցախ այցերին՝ Նագիևը հայտարարել է, որ դրանք հնարավոր են Ադրբեջանի տարածքի օգտագործմամբ, և ոչ թե Հայաստանի։

Այսպիսով, Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել Արցախի հայերի՝ հումանիտար օգնություն ստանալու իրավունքին և արգելափակել այն։

Հավելենք, որ Կարմիր Խաչը միջազգային միակ կազմակերպությունն է, որն Արցախում գրասենյակ ունի։

Էմմա Չոբանյան