Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերում բարեփոխումները շարունակվում են

Լուրեր

03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են, տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս արձանագրված դեպքերի վրա։

Իրականացված փոփոխությունների շրջանակում սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետներից ուշ, որի արդյունքում շահառուները չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ լիովին բավարարելով ծրագրի հիմնական պայմաններին։ Ըստ այդմ, 2020թ. հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռքբերած (հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած) շահառուները ևս կարող են ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար։

Սահմանված մյուս անցումային դրույթով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում շահառուները չեն կարողացել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը: Անցումային դրույթը վերաբերվում է միայն 2020 թ․ հուլիս ամսին ծնված երեխաներին, քանի որ 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պայմանի փոփոխությունը հաստատվել է 2021 թվականի հուլիսի 15-ին։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,720 շահառու, ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 181 մլն դրամ։

Ծրագրերի մասին մանրամասները՝ այստեղ: