Ո՞ւմ հետ կհամագործակցեն Գյումրու ավագանու կազմում ընդգրկվող «Զարթոնք»-ն ու ՀՀԿ-ն

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գյումրու ՏԻՄ ընտրություններում 10,6 տոկոս ձայն հավաքած, երրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը՝ «Զարթոնք» կուսակցությունը, հանուն Գյումրու զարգացման պատրաստ է համագործակել ավագանու կազմում ընդգրկվող բոլոր քաղաքական ուժերի հետ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարը զբաղեցնող ԱԱԾ-ի նախկին աշխատակից, պահեստազորային սպա, փոխգնդապետ Վարդևան Հակոբյանը։

Մեր հարցին՝ արդյո՞ք բացառում են համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչպես հարցազրույցներում ասել էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը,Վարդևան Հակոբյանը պատասխանեց՝ չի ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց իր համար կարևորը քաղաքի խնդիրներն են։

«Իմ համար ամենակարևորը քաղաքի խնդիրների լուծումն է, ես քաղաքական մարդ չեմ, և այդ սկզբունքով եմ մասնակցել ընտրությունների։ Քաղաքի կառուցման համար ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել։ Անելու ենք այն, ինչը որ արդար է և ազնիվ, իսկ այն, ինչ անարդար է, մերժելու ենք առաջին իսկ օրվանից։ Մենք ժողովրդի աչքերին նայելու ենք և պետք է նայենք, իսկ մարդկանց վստահությունը ստանալու համար պիտի ցույց տաս քո աշխատանքը»,-ասաց Վարդևան Հակոբյանը։

ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն էլ ասաց, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում են, իսկ մյուս քաղաքական ուժերի հետ մասով քննարկում չեն արել։
«Մնալով ընդդիմադիր՝ կտեսնենք այդ դաշտում միասնական կգործե՞նք, թե՞ ամեն ուժ իր համար, թող պաշտոնապես հաստատեն արդյունքները, նոր կորոշենք»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը։
Նշենք, որ ՀՀԿ-ն զբաղեցրել է 5-րդ տեղը, հավաքել է ձայների 5,06 տոկոսը, նախնական հաշվարկներով կստանա երկու մանդատ Գյումրու ավագանու կազմում։

 

Հիշեցնենք, նախնական տվյալներով առաջին տեղում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 36,59 տոկոսը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 29,56 տոկոս։
3-րդ տեղում «Զարթոնք» կուսակցությունն է՝ 10,6 տոկոս, 4-րդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 5,65 տոկոս։ Իսկ 5-րդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5,06 տոկոս։

Նախնական հաշվարկներով, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը կստանա 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11, «Զարթոնքը»՝ 4, «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը՝ 2 մանդատ։

Արմիկ Մովսիսյան