Հաշմանդամություն ունեցող աղջկա նպաստը կվերականգնեն. Սոցապնախարարությունը արձագանքել է Factor.am-ի հրապարակմանը

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Երեկ անդրադարձել էինք նախկին ազատամարտիկ, ապրիլյան պատերազմի մասնակից Մարգո Բաբայանի և նրա՝ հաշմանդամություն ունեցող դստեր՝ Մարիամ Օհանջանյանի ճակատագրին, նկարագրել էինք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել ընտանիքը:

Մարիամը 21 տարեկան է, սայլակին գամված, տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ ուղեղի մանկական պարալիչ և ստորին ծայրանդամների թուլություն: Մինչև 16 տարեկանը աղջիկը հաշմանդամության նպաստ էր ստանում, սակայն արդեն մի քանի տարի է, զրկված է նպաստից, որը մոր և դստեր միակ կայուն եկամուտն էր: Մարգո Բաբայանը պատմել էր Factor.am -ին, որ Սյունիքի մարզի Ակներ համայնքում, որտեղ աղջիկը ծնվել է, նրա հիվանդության պատմությունը կորցրել են, և այժմ ազատամարտիկ կինը քաշքշուկի մեջ է ընկել: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում վերստին հաշմանդամության փաստաթղթեր ստանալ և վերականգնել Մարիամի նպաստը: Պոլիկլինիկաներում նոր փաստաթղթեր չեն տալիս, հրաժարվում են կրկին ստուգել հաշմանդամ երեխային, կնոջը տեղից տեղ են ուղարկում, ինչ-որ թղթեր են պահանջում, որոնք նա չի կարողանում հայթհայթել:

Factor.am-ի պատրաստած ռեպորտաժի հեռարձակումից հետո տեղեկացանք, որ այսօր հաշմանդամ աղջկան և նրա մորը հրավիրել են Մասիսի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով: Մարգարիտա Բաբայանը դիմում է գրել փորձաքննություն նշանակելու վերաբերյալ և առաջիկայում Մասիսի կամ Խարբերդի պոլիկլինիկայի մասնագետները կուսումնասիրեն Մարիամի առողջական վիճակը: Հանձնաժողովի նախագահը նույնիսկ խոստացել է անձամբ հետևել, որ նրան բժշկական փաստաթղթեր տան:

Այս մասին Factor.am-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող Անուշ Սիմոնյանը:

Սյուզան Սիմոնյան