ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի պետ Վալերի Չերնիշովը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի խորհրդական Դմիտրի Ավանեսովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության 2-րդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից, մինչև մշակույթ և սպորտ: Նախարարի խոսքով` հայկական կողմի համար առանձնակի կարևորություն ունեն գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը:

Մշակութային համագործակցության շրջանակում ավանդույթի են վերածվել Հայաստանում անցկացվող ռուսական և ՌԴ-ում անցկացվող հայկական մշակույթի օրերը, որոնք անցյալ տարի և այս տարի չեն կայացել` համավարակի ու պատերազմական իրավիճակի պատճառով: Նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք 2022 թվականին անպայման կիրականացվեն:

Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցերին` Վահրամ Դումանյանը կարևորել է ռուսական կողմի աջակցությունը 2020 թվականի Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում` ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեքներ են:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնությունների առաջարկներ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը մասնավորապես կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման հարցերը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այն ՀՀ առաջատար բուհերից է և երկու երկրների կառավարությունները՝ որպես բուհի հիմնադիրներ, պետք է ջանքեր գործադրեն բուհի զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: