Մոսկվայի նոր պահանջը գաղութացնո՞ւմ է Հայաստանը. փորձագետների մտահոգությունն ու իշխանության հանգստությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանը հերթական անգամ կանգնած է ինքնիշխանությունը զիջելու վտանգի առջև: Հայ ժողովուրդը հոկտեմբերի 15-ին անակնկալ կերպով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից տեղեկացավ, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունները հետաքրքրություն են հայտնել Հայաստանում ռուսալեզու դպրոցներ բացելու հետ կապված: Երևանում Լավրովի հայտարարությանն ի պատասխան նշում են՝ պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել ռուսալեզու դպրոցներ բացելու սցենարը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ներկայացուցիչներից Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ Ռուսաստանն ունի հատուկ քաղաքական որոշում՝ Հայաստանը հնարավորինս շատ պահել իր ազդեցության գոտում:

2010 թվականի դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը 69 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը, ինչը թույլ է տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը: Այս օրենսդրական նախաձեռնությունը տասը տարի առաջ հանրային լուրջ դիմադրության արժանացավ, իշխանությունը ստիպված եղավ որոշակի զիջումների գնալ:

Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում Լավրովի հայտարարությանը: Արմեն Հովհաննիսյանը սա տարակուսելի է համարում, քանի որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվ ներկայացուցիչներից էին, իսկ այժմ պատգամավորական մանդատներ և կառավարական պաշտոններ զբաղեցնելով՝ խուսափում են խնդրի մասին խոսել:

Նիկոլ Փաշինյանի թիմակից Սիսակ Գաբրիելյանը, որը նաև զբաղեցնում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հնչող մտահոգություններին ի պատասխան՝ հայտնում է ռուսերենի իմացությունը Հայաստանում առավել խորացնելու մասին:

Արմեն Հովհաննիսյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանում հայկական դպրոցներ են փակվել:

Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է՝ Ռուսաստանը Հայաստանին թելադրում է այնպիսի մոտեցումներ, որոնք կստեղծեն պայմաններ՝ Հայաստանն ավելի թույլ և ղեկավարելի դարձնելու համար։

Փորձագիտական շրջանակները կարծում են, որ Մոսկվան Հայաստանի գաղութացման փաթեթային գործընթաց է սկսել: Խոսքը ոչ միայն Լավրովի՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու, այլ նաև նախորդ շաբաթ Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԱԾ տնօրեններին Պուտինի կողմից տրված հանձնարարականի մասին է, որին ներկա էր նաև Հայաստանի հատուկ ծառայության ղեկավարը: Այս ֆոնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոսկովյան այցից հետո պարզ դարձավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքում հիմնել Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ:

Գաղութացման մասին խոսք գնալ չի կարող, նշում է իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ ռուսալեզու դպրոցների բացումն առավելություն է:

Այնուհանդերձ, նշենք, որ Հայաստանում ներկայում 4-5 ռուսալեզու դպրոց կա, որոնք գործում են ռուսական զորախմբերի տարածքներում: Այս դպրոցները, ըստ ԿԳՄՍ նախարարության, ֆինանսավորվում են Ռուսաստանից: Արդյո՞ք առաջիկայում Հայաստանում կբացվեն ռուսալեզու դպրոցներ, թե», այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների հարցում հետևողական կլինի, ինչպես Պուտինի հետ հանդիպմանն էր ասել՝ պետք է հարգել միմյանց սուվերենությունը, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան