Դալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված․ ՔԿ

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

2021թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչը համապատասխան զեկուցագրով ներկայացրել է, որ հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Դալար գյուղի 20-ամյա բնակչի կողմից 30-ամյա համագյուղացուն սպանելու դեպքից հետո, հիշյալ 20-ամյա երիտասարդի տան դիմաց իր և ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում, այդ տանն են մոտեցել նույն գյուղի մի խումբ բնակիչներ և չենթարկվելով օրինական պահանջներին, քաշքշել են իրենց, ձեռքերին եղած մահակներով կոտրել են տան պատուհանները, ապա բենզինով տարաներ նետելով տան մեջ՝ հրկիզել են այն և հեռացել․ տեղեկացնում են ՔԿ-ից։

«Նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ տունը մասամբ հրկիզվել է, որի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դալար գյուղի սպանված բնակչի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալվել են և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տուժածի մյուս հորեղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

2021թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Դալար գյուղի սպանված բնակչի եղբայրը և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։