Գուցե քարոզարշավի, թեկնածուի կամ այլ խնդիր է եղել․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գորիսում ՔՊ-ի պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» երեք խոշոր համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում և Գյումրիում պարտություն կրեց:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որն էր պարտության պատճառը, «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Կարծում եմ մասնակցության խնդիր կար, մասնակցությունը բավականին նվազ է եղել, սա էլ երևի թե իր օբյեկտիվ պատճառներն ունի, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում 2 ԱԺ ընտրություն անցկացվեց, վարչապետի մի քանի ընտրություն խորհրդարանում և այլն: Արդեն հասարակությունն էլ օբյեկտիվորեն հոգնել է ընտրություններից, տեղեր կային, որ ընդամենը 20-21 տոկոս էր մասնակցությունը: ՏԻՄ ընտրությունները կամ դրանց նշանակությունը այնքան էլ չի կարևորում մեր հասարակությունը:

Իսկ թե ինչու պարտվեցին, դեռ չգիտեմ: Այդ համայնքներում ընտրողները նախապատվությունը տվեցին այլ թեկնածուների: Ամեն դեպքում դրանով ոչինչ պայմանավորված չէ, դեռևս 36 համայնքներում կան ընտրություններ: Մենք քննարկումներ ենք արել, փորձել ենք հասկանալ մեր թերացումները»:

Դիտարկմանը, որ Գորիսում աննախադեպ իրավիճակ էր՝ հաղթանակ տարավ բանտում գտնվող և մի քանի քրեական գործերով անցնող Առուշ Առուշանյանը, Գաբրիելյանը արձագանքեց. «Այդ հարցին գորիսեցիները կարող են պատասխանել… Գուցե քարոզարշավի, թեկնածուի կամ այլ խնդիր է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում: