Հայտնի է, թե Երևանում որտեղ է կառուցվելու ռուսական ուղղափառ եկեղեցին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Երևանում ռուսական ուղղափառ եկեղեցին նախատեսվում է կառուցել քաղաքում չպահպանված առաջին ուղղափառ եկեղեցու վայրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի և Երևանի արքեպիսկոպոս Լեոնիդ Գորբաչովը։

«Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիրը, որի կառուցումը նախատեսվում է Երևանում։ Ուշագրավ է, որ առաջին ուղղափառ եկեղեցին Երևանում՝ օծված ի պատիվ Սուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է այն նույն վայրում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը չի պահպանվել, ինչպես և բազմաթիվ քրիստոնեական սրբավայրեր»,- ասել է արքեպիսկոպոսը։

Այնուամենայնիվ, ըստ արքեպիսկոպոսի՝ վաղ է խոսել դրա կառուցման ժամկետների մասին:

«Առաջնային խնդիրն է՝ ավարտել Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացը․ իրավաբանական անձի ու Երևանի ու Հայոց թեմի գրանցումը, ինչը թույլ կտա ակտիվորեն զարգանալ, շփվել հոգևորականների և հավատացյալների, դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայաստանում ռուսական կազմակերպությունների և ընկերությունների, մեր հայրենակիցների հետ»,- նշել է Լեոնիդ արքեպիսկոպոսը:

Տաթև Ֆռանգյան