Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։
Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»,- գրել է նա։