Նիստ չի հրավիրվել, կանոնակարգի խախտում է եղել․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կրկին քննակվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ այս պաշտոնին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Թեկնածուն նշեց, որ իր ներկայությունը նիստին պայմանավորված է մի հանգամանքով, որ օրակարգում ներառված են բովանդակային աշխատանքային քննարկում ենթադրող հարցեր. «Հետևաբար, օրակարգի առաջին հարցը, ինչպես արդեն նշել եմ 5-6 անգամ, մեզ համար քննարկման ենթակա հարց չի հանդիսանում: Կարծում եմ՝ պետք է արագ ընթացակարգ ապահովենք, հարցին լուծում տանք և անցնենք բովանդակային հարցերին»:

Ղազինյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները ¼-վ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով են հանդես եկել, սակայն նիստ չի գումարվել. «Դա կանոնակարգի խախտում է և ինչ-որ ձևով պետք է գնահատականի արժանանա»:

Ղազինյանն ընդգծեց, որ իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխելու իր թեկնածուին, ինչքան էլ, որ նա իշխանության սրտում տեղ չունի, ցանկություն չկա նրա օգտին քվեարկելու: «Քաղաքական պայքար է: Մենք ունենք թեկնածու, դուք ունեք առարկություն այդ թեկնածուի համար: Հետևաբար, մեր իրավունքն է ներկայացնել թեկնածուին, ձեր իրավունքն է մերժել թեկնածուին»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ հրաժարվում է հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից, որ արագ անցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: