Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, ջութակահար Գիլ Շահամը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Գիլ Շահամը։ Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում․ տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Ծրագրում կհնչեն Յան Սիբելիուսի «Տխուր վալսը», Յոհանես Բրամսի Ջութակի կոնցերտը և Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի և նվագախմբի համար։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Գիլ Շահամը մեր ժամանակների լավագույն ջութակահարներից է, հանդես է գալիս անվանի նվագախմբերի հետ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Լոս Անջելեսի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր։ Եղել է Մոնրեալի, Շտուտգարտի և Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբերի ռեզիդենտ մենակատարը։ Գիլ Շահամը թողարկել է երկու տասնյակից ավելի կոնցերտային և մենահամերգային կատարումների ձայնասկավառակներ, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր է, արժանացել է նաև Grand Prix du Disque, Diapason d’Or և Gramophone Editor’s Choice մրցանակների»,- ասված է հաղորդագրությունում։