Թուրքիան ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների դեսպաններին մեղադրել է երկրի դատական գործերին միջամտելու մեջ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Անկարայում տասը երկրների դեսպաններին մեղադրել է իրենց լիազորությունները գերազանցելու և երկրի դատական գործերին միջամտելու մեջ:

Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանները կոչ էին արել ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային: Ավելի ուշ նրանք բոլորը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ:

«Որոշ երկրների դեսպաններ, որոնք պետք է հարգանք ցուցաբերեին այն երկրի անկախության, ինչպես նաև դատական իշխանության անկախության նկատմամբ, որտեղ գործում են, գերազանցել են իրենց լիազորությունները և դատական գործերին քաղաքական միջամտության կոչ են արել: Թուրքիայի դատարաններն անկախ են, իսկ Թուրքիան լիովին անկախ երկիր է: Նրանք, ովքեր ցանկանում են միջամտել դատական գործընթացներին, կարող են շարունակել իրենց երկրներում նման ցանկությունների իրականացումը»,- Օքթայի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկը»:

Հավելենք, որ Օսման Քավալան Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին՝ միջազգային շեշտադրմամբ: Անցյալ տարվա փետրվարին դատարանը նրան արդարացրեց 2013 թվականին իշխանությունը տապալելու փորձին մասնակցելու գործով, սակայն Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր հրահանգ տվեց: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Տաթև Ֆռանգյան