Շիրակի մարզպետն ընտրություններից առաջ կարիքավորներին 50․000-ական դրամ է տրամադրել․ գործը ոստիկանությունում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ոստիկանությունը սկսել է ստուգողական գործողություններ իրականացնել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի կողմից ընտրությունների նախաշեմին սոցիալապես անապահով քաղաքացիներին 50 հազարական դրամ տրամադրելու փաստով։

Հովհաննես Հարությունյանը երեկ՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը, լրագրողների հետ զրույցում չէր համաձայնել հնչեցրած հարցին, թե այն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում ու դիտարկվում է որպես ընտրակաշառք։

Նա նշել էր՝ դրանք քաղաքացիներին տրվող սոցիալական աջակցություններ են, որոնք կապ չունեն ընտրությունների հետ։
Մարզպետը նաև առաջարկել են նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին, թող նրանք քննեն։

«30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ մեզ դիմել են, աջակցություններ են ստացել։ Թող մարդիկ մտածեն 30 տարի մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին։ Դուք խառնում եք ամեն ինչ իրար, ոնց որ ասենք թոշակ են ստացել հոկտեմբերի 1-ին, պիտի գնան, իշխող ուժին ընտրեն, ծիծաղելի է», -ասել էր Հովհաննես Հարությունյանը։

Լրագրողների դիտարկմանն էլ, թե ԱԺ ընտրություններին ընդառաջ այս նույն գործընթացի համար քրգործ է հարուցվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ, ո՞րն է տարբերությունը Գյումրիի և Գորիսի, Հովհաննես Հարությունյանն ասել էր, որ բացարձակ նմանություն չի տեսնում․ սա շարունակական աշխատանքային գործընթաց է։

Արմիկ Մովսիսյան