ԿԽՄԿ-ն անում է առավելագույնը անհետ կորածների և գերեվարվածների ճակատագրերի պարզաբանման գործում․ Թիերի Ռիբո

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։