Արկածախնդրության մի՛ տարեք պետությունը․ տարածքներ գրավելուց են խոսում որոշ ուժեր, այնինչ ՀՀ-ն պահելու խնդիր ունենք․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 17:45
«Հըզբոլլահ»-ի մոտ հայտնաբերված զենքի կեսից ավելին ռուսական է․ WSJ
19.11.2024 | 17:36
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահին և ևս երկու պաշտոնյայի
19.11.2024 | 17:33
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր․ Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին
19.11.2024 | 17:20
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը
19.11.2024 | 17:17
Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիները դիմեն հանձնաժողով․ ՄՊՀ հորդորը քաղաքացիներին
19.11.2024 | 17:12
Քաղաքացիության պարտադիր պայման սահմանելը հակասում է փախստականների իրավունքների մասին կոնվենցիայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 17:11
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
19.11.2024 | 17:07
ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը
Բոլորը

Factor TV-ն զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

արո՛ն Մարուքյան, երբ Ձեզ հրավիրեցի զրույցի, հարց տվեցիք՝ ինչի՞ մասին ենք խոսելու, պատասխանեցի՝ «ոչ կոմերցիոն» զրույց եմ ակնկալում՝ նկատի ունենալով, որ ոչ թե գաք այստեղ՝ հայհոյենք ինչ-որ մեկին՝ ընդդիմություն կամ իշխանություն, այլ խոսենք պետության ապագայի մասին, չնայած Դուք երբեք աչքի չեք էլ ընկել նման բառապաշարով։ Առանց այդ էլ չզարգացած պետություն Հայաստանը կորոնավիրուսի, պատերազմի միջով է անցել, կարելի է ասել՝ երկրաշարժի տակ ենք մնացել ու այսօր առկա լուրջ մարտահրավերների առաջ ենք՝ արտաքին ճնշումներ թշնամական ուժերի կողմից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Դուք ի՞նչ ախտորոշում ունեք՝ ո՞րն է մեր թիվ մեկ խնդիրը, որի հետևից պիտի գնանք։

-Մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ բոլորս հայտնաբերել ենք՝ անկախության տարիներից ի վեր հավատացել ենք ինչ-որ միֆերի, որ մենք ունենք հզոր պետություն, պետական համակարգ, զինված ուժեր, անվտանգություն, և այդ ամեն ինչը փլուզվել է։ Հիմա մարդկանց մոտ, ես տեսնում եմ՝ զգացողություն ունեմ, որ մարդիկ պետություն ունենալու ճգնաժամի մեջ են։ Դա իրենց խոսքից և վարքից եմ հասկանում։ Այսինքն, մարդ մտածում է՝ կարո՞ղ է՝ մեզ պետք չէ պետություն ունենալ։

-Անգամ այդ հարցն է դրվում՝ անկախ Հայաստան պե՞տք է գոյություն ունենա, թե՞ պետք չէ անկախություն։

-Ոչ էլ անկախի հարցն է․ մարդիկ ասում են՝ ե՞րբ էինք անկախ, որ հիմա անկախ լինենք կամ ինչների՞ս է պետք անկախությունը։ Այս իմաստով մենք ճգնաժամի մեջ ենք՝ պետություն ունենալու իմաստով։ Եթե այսօր մեր փոխարեն որոշում են ուրիշները, մարդը բնական հարց է տալիս՝ մենք ունե՞նք պետություն, թե՞ չունենք։ Տեսեք՝ ադրբեջանցիները մեր սահմաններն են անցնում, մեր հանրային քննարկումներն ինչի՞ մասին են, որ ա՛յ՝ ռուսները ինչո՞ւ չեն պահում։ Ռուսները եթե չեն պահում, ֆրանսիացիներին ասենք՝ պահեն, եթե չեն գալիս ֆրանսիացիները, սկանդինավներին, ամերիկացիներին ասենք, Իրանը թող գա, թույլ չտա։ Քննարկումը գալիս է նրան, որ բա մենք ի՞նչը պետք է անենք, մենք պետք է պահենք, թե չպահենք, ինչո՞ւ մեզ թողած՝ անընդհատ ուրիշին ենք փնտրում։

-Իսկ մենք ռեսուրսներ ունե՞նք՝ ինքներս մեզ վրա հույս դնելու։

-Եթե չունենք ռեսուրսները, ինչի՞ էինք 20-30 տարի գոռում, որ մենք ինքնիշխան ենք։

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս անգամ ասաց՝ պետք է հաշվենք՝ արդյո՞ք պետականաշինության համար բավարար ռեսուրսներ ունենք։ Գուցե սա ծաղրելի միտք է, թե ինչպե՞ս կարող է երկրորդ նախագահն անկախության գաղափարը բացարձակ չհամարել, բայց փաստացի դրան ենք հասել, որ պետք է պետություն ունենալ-չունենալու նպատակով հաշվենք մեր ռեսուրսները։

-Նոր են հիշե՞լ, որ ռեսուրսներ չունենք։ Բա մինչ այդ ովքե՞ր էին էդ կենացներն ասում։ Այս պատերազմից առաջ, ես այն մարդն եմ, որ ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, Հայաստանի չորս սահմանից երկուսը պահում է ռուսը՝ իր զորքերով։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները պահում են ռուսական զորքերը, օդանավակայանում էլ անձնագրային համակարգն իրենց հսկողության մեջ է, և ես ասում էի՝ ժողովո՛ւրդ, երբ մեծ-մեծ բաներ եք ասում, մտածե՞լ եք, որ մի ամբողջ սերունդ չգիտի, որ մենք չենք մեր սահմանը պահում։ Եվ այդ սերունդն էդ պաթոսի տակ էր մնացել, և էս պատերազմից հետո դա էլ դարձավ երևացող՝ սահմանների հարցը, որովհետև մարդիկ պատերազմից հետո հարց են տալիս՝ բա մեր բանակն ո՞ւր է, չգիտակցելով՝ ինչ մասշտաբի պատերազմ ենք պարտվել և ինչ է տեղի ունեցել մեր բանակի հետ։

Մեզ պետք են անկեղծ, ազնիվ քննարկումներ՝ մեր չափը իմանալու․ որքան է մեր չափը, ինչ ռեսուրսներ մենք կարող ենք ունենալ, կենացները մի կողմ՝ ի՞նչ կարող ենք և ի՞նչ չենք կարող անել։ Ի սկզբանե անիմաստ մարդկանց դրան չտրամադրել, էդ կենացներով չմեծացնել հաջորդ սերունդներին և արկածախնդրությունների չտանել պետությունը։ Արկածախնդրություն է այն, որ մենք հիմա ուժեր ունենք, որ հազարավոր մարդկանց կողմից ընտրված են, դեռ տարածքներ են գրավում՝ մենք Հայաստանը պահելու խնդիր ունենք, նոր տարածքներ գրավելուց են խոսում։ Հազարավոր մարդիկ լսում ու ասում են՝ դա ճիշտ է, դա ստացվող բան է, հայը դա պիտի անի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան