Ադրբեջանը հայտարարել է, թե «համարժեք կպատասխանի սահմանազատման և սահմանագծման հարցում ՀՀ-ի ցանկացած դրական քայլին»

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Բաքուն համարժեք կպատասխանի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում Երևանի ցանկացած դրական քայլին: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդելռահման ալ-Թանիի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային հարաբերությունների [Հայաստանի հետ] աստիճանական կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: <…> Չափազանց կարևոր է սկսել միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը երկու երկրների միջև և լուծել այդ հարցերը։ Ադրբեջանն ուշադիր հետևում է այս ուղղությամբ գործընթացներին: Բոլորը կարող են վստահ լինել, որ հակառակ կողմից ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեք կընկալվի, և մեր կողմից դրական քայլեր կձեռնարկվեն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Բայրամովը նշել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ միայն այս դեպքում է հնարավոր երկու երկրների միջև «նորմալ, բարիդրացիական հարաբերություններ» զարգացնել և ապահովել տարածաշրջանում հանգիստ ու  կանխատեսելի իրավիճակ:

Տաթև Ֆռանգյան