ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ֊Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում» (այսուհետ՝ Ֆոնդ)։ Վերջինիս հանձնառված կապիտալը այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։ Նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ ներդրումներ իրականացնելն է՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։ FMO֊ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինասնավորումը ՓՄՁ֊ների համար և կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։

ԱՆԻՖ֊ի տնօրեն Դավիթ Փափազյանը մեկնաբանել է ԱՆԻՖ-ի մասնակցությունը. «Այսօր Հայաստանում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը: Այս ներդրումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաև իր հետ բերող եվրոպական մեծ ներդրող՝ FMO-ի հավելյալ ներդրումը։ ԱՆԻՖ֊ի համար այս ներդրումը հատկապես կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսության, այլև կապիտալի շուկաների զարգացման գծով առաջընթացի ապահովմանը նպաստելու առումով»։

Ամբեր Կապիտալ Հայաստանի կառավարող գործընկեր Անուշ Սիմոնյանն այս առիթով ասել է. «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ԱՆԻՖ֊ին այս որոշման համար, ինչն արտահայտում է «ԵՄ Հայաստան ՓՄՁ Ֆոնդի» հանդեպ վստահությունը՝ հիմք դնելով Ամբեր Կապիտալի և ԱՆԻՖ֊ի միջև երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության»։