ՄԻՊ-ն արձագանքել է «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկությանը

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը: Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։

«Ահազանգով նշվել է, որ Ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:

Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում»,- գրել է Թաթոյանը: