Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս թերացումներ․ Գեղարքունիքի մարզպետ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Զեկուցելով հանձնարարականների կատարման արդյունքների մասին՝ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները նշեցին, որ տրված հանձնարարականները, որոնք վերաբերում են համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների մաքրությանը, համավարակի դեմ պայքարի միջոցառումների կատարմանը, սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի ուրվագծմանն ու կազմմանը, համայնքների խոշորացման քաղաքականության թեմայով հանրային քննարկումների կազմակերպմանը՝ կրում են շարունակական բնույթ և գտնվում են իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Մարզպետն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման խնդիրներին։ «Առանձին համայնքներում իմ կողմից կատարված դիտարկումները ցույց տվեցին, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս որոշակի թերացումներ։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և խնդիրները կարգավորելու համար»,-նշեց մարզպետը։

Խորհրդակցության վերջում մարզպետը ներկաների հետ քննարկեց հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցության կարևորությունը։

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը կարևոր նշանակություն ունի երկու երկրների տնտեսական զարգացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,-նշեց Կարեն Սարգսյանը։