Թուրքիայի համբերությունը սպառվել է, մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք Սիրիայում․ Էրդողան

Լուրեր

23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Առաջիկա ժամանակահատվածում Թուրքիայի պայքարը Սիրիայում «ահաբեկիչների» դեմ որակապես նոր մակարդակի կբարձրանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Անկարայի դիրքորոշումը Սիրիայի ու Աֆղանստանի հարցերում։ Հայտնում է  Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Անկարայի համբերությունը Թուրքիայի հարավային  սահմանների մոտ YPG-ի «ահաբեկիչների» գործողությունների նկատմամբ սպառվել է։

«Մենք ահաբեկիչների դեմ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով «Թալիբանի»պատվիրակության՝ Անկարա կատարած այցին՝ Էրդողանը նշել է, որ թալիբները խնդրել են հումանիտար օգնություն ցուցաբերել, նաև քննարկվել է Աֆղանստանի հետ զարգացման թեման։ Նա հիշեցրել է, որ թուրք զինվորականներն ու մասնագետներն ավելի վաղ ապահովել են  Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտագությունն ու կառավարումն իրականացրել։

«Եթե ապագայում հնարավոր լինի պայմանավորվել, Թուրքիան, Քաթարն ու Աֆղանստանը կարող են նման քայլեր ձեռնարկել»,- ասել Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան​​