Հոկտեմբերի 27-ում մեղադրում եմ ՌԴ-ին․ Փաշինյանն է ասում՝ «27»-ով Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը խափանեցին Մեղրիի հանձնումը․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ․

-Պարո՛ն Սարգսյան, Դուք այն գործիչներից եք, որ քննադատում եք ՀՀ իշխանություններին՝ դիվանագիտական, անվտանգային համակարգերի դիվերսիֆիկացման հնարավորությունները չօգտագործելու մեջ։ Ի՞նչ կարող է տալ Արևմուտքը Հայաստանին «Ղարաբաղի հարցում»։ Ակնհայտ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս թողնել պրոցեսից, որոնք ասում են՝ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի մշտական կարգավորման գնալու համար։ Եթե նույնիսկ ՀՀ-ն հաշվարկներ անի, որ Արևմուտքի հետ դաշինքը տալու է օգուտներ Արցախի հարցում, Դուք պատկերացնո՞ւմ եք ՌԴ-ի հակազդեցությունը, պահանջելու ենք հեռանա՞ն այստեղից՝ աշխարհաքաղաքական վեկտորի այդ փոփոխությունն իրականացնելու նպատակով։ Շիլաշփոթ չի՞ առաջանալու։

– Գիտեք՝ շիլաշփոթ առաջացավ, երբ որ Արցախյան երկրորդ պատերազմն եղավ ու ստատուս քվոն փոխվեց։ Այդ ստատուս քվոյի փոփոխվելուց հետո բոլորը հետևություն են արել, բացի Հայաստանից, որը մնացել է նույն գծի մեջ։ Այ տխուրը սրանում է։ Այսօրվա դրությամբ Ուզբեկստանը արդեն թուղթ է ստորագրել և ամերիկյան զորքերը կանգնելու են Ուզբեկստանում՝ 200 հոգի, որ հակաահաբեկչական խնդիրներ լուծեն։ Աշխարհն անընդհատ փոխվում է։ Իրանն է փոխել իր մոտեցումը։ Այսօր Սև ծովը Պարսից ծոցին կապելու խնդիր է առաջացել, և Իրանն ու ԱՄՆ-ն հայտնվել են նույն տեսակետի կողմում։ Սա միակ տեսակետն է, որտեղ ԱՄՆ-ի և Իրանի մոտեցումները համընկնում են։

-Եվ պետք է նկատել, որ Ադրբեջանի հետ սահմանին իրանական վերջին զորավարժություններին հակադարձում չեղավ ԱՄՆ-ից։

-Իհարկե, ԱՄՆ-ից հակադարձում չեղավ, ավելին՝ ԱՄՆ-ն ուզում է այդ ճանապարհը բացվի, որ շրջանցի Թուրքիան։ Իրանն ու ԱՄՆ-ն միասին թույլ չտվեցին Մեղրիի միջանցքի բացմանը։ ԱՄՆ-ն հստակ ցույց է տալիս, որ ինքը դեմ է Մեղրիի միջանցք ունենալուն։ Իսկ Մեղրին կորցնելու մասին եղբորիցս բացի որևէ մեկը դիպուկ չի ասել՝ դա նույնն է, որ դու տան դուռը փակես և բանալին կախես վզիցդ։ Դա կլինի ՀՀ-ի վերջը։ Այդ մասին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել հանրահավաքում և շատ ճիշտ, թե մենք ինչ պարկի մեջ կհայտնվենք։ Ո՞վ է Մեղրիի հարցով բանակցել, ո՞ր թվին, ինչպե՞ս, ինչո՞ւ չի հակադարձում Քերի Քավանոյին, որ դա այստեղ է որոշվել։ Շատ ուրիշ բաներ էլ կան, որ գիտի Ժիրայր Լիպարիտյանը, գիտեր նաև՝ ցավոք լուսահոգի Շուգարյանը, թե Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում խնդրել է, որ Մեղրիի տարբերակը հանեն բանակցային պրոցեսից, նրանք էլ ասել են․ «Գիտե՛ք ինչ, դուք եք առաջարկել, ինչո՞ւ հանենք», ու ինչ է պատասխանել Վարդան Օսկանյանը։

Պահը կգա, դա էլ թող Վարդան Օսկանյանը պատասխանի, որ իրենք չեն, ով է իրենց ասել, որ առաջարկեն։ Ես էս տարիներին նաև Ռուսաստանին եմ մեղադրում «27»-ում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, որ այսօրվա դրությամբ իրերի դրությանն ամենածանոթ մարդն է, որովհետև ունի համակարգը, ասում է, որ «Հոկտեմբերի 27»-ով Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմրիճյանը խափանեցին Մեղրիի ծրագիրը։

Էդ ո՞վ էր 600 հազարով Ագարակը վաճառողը, էդ ո՞վ էր Քաջարանը սննկացնողը, որ սննկացնում էր՝ էժան առներ։ Չստացվեց, և նույնիսկ երբ ես այնտեղ ֆեռոմոլիբդենային վառարաններ դրեցի, Քաջարանը վաճառեց 132 միլիոնով, որի շահույթը մեկ տարվա մեջ 40 միլիոնով ավել էր, քան վաճառել էր։ Ու էդ մարդը էսօր արդարությունի՞ց է խոսում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան