Բայդենը երկընտրանքի առջև է՝ վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ, թե՝ ոչ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի ցանկությունը ԱՄՆ-ի հետ նոր կործանիչների ձեռքբերման գործարք կնքելու՝ երկընտրանքի առաջ է կանգնեցրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին ասել Financial Times-ի Թուրքիայի թղթակից Լաուրա Փիթելը։ Գրում է Ահվալ գործակալությունը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը կախված են հնացող F-16-ից և հայտնվել տարածաշրջանային մրցակիցների հետևում, ինչպիսին են Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները,որոնք Միացյալ Նահանգներից հաջորդ սերնդի F-35 կործանիչներ ստանալու հերթում են։

Թուրքիան հեռացվել է ԱՄՆ F-35 կործանիչների ծրագրից ռուսական S-400 համակարգեր գնելուց հետո և դրանից հետո այլընտրանքներ է փնտրում, ներառյալ սեփական կործանիչի արտադրման հնարավորությունը։

Մինչդեռ, Անկարան ձգտում է արդիականացնել իր F-16-ը, անցյալ շաբաթ Վաշինգտոնին խնդրել է հաստատել նոր գործարք։
«Այստեղ հնարավորություն կա», – մեջբերում է Փիթելը թուրք նախկին դիվանագետ Ալփեր Չոշքունի խոսքերը: «Սա երաշխիք կտա, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը կամ դրա մի զգալի մասը, կշարունակեն ներգրավված լինել տրանսատլանտյան հարաբերություններում: Դա ելք է մեր առջև ծառացած երկընտրանքից, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ շատ այլ ոլորտներում»,- ասել է դիվանագետը։

Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի Մերձավոր Արեւելքի ծրագրի տնօրեն Արոն Շթեյնն էլ ասել է, որ ռուսական զենքի գնումը հիմանական խոչընդոտն է Կոնգրեսի համար՝ Թուրքիա զենքի վաճառքի գործարքին հավանություն տալու համար։