ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են տեխնիկական անվտանգության խնդիրները

Լուրեր

19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտնագության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախաձեռնությամբ ս․թ․հոկտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի խնդիրների, դրանց լուծման արդյունավետ եղանակների կիրառման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Հանդպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․Գևորգյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն Վ․Հովսեփյանը, Տեխնիկական փորձաքննությունների անվտանգության կենտրոն» ՍՊԸ տնօրեն Լ․ Բեգլարյանը, ««Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Գ․Գալստյանը, Պրոմէքսպերտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Կ․ Բոյաջյանը և «ԱԱ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ փոխտնօրեն Վ․ Գասպարյանը։

ՀՀ ՔՏՀԱ տեսական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը ներկայացրեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, իրավական նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես նաև ՏՄ-ի կողմից արձանագրված իրավիճակի պատկերը։

Հանդիպման ընթացքում խոսվեց տեխնիկական անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման և դրանց արդյունավետ կիրառման մասին։

Ելնելով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում արձանագրված խախտումների վերլուծության պատկերից՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանը հստակ արձանագրեց, որ մինչ այժմ ՏՄ-ն իրականացրել է և այսուհետ ևս կիրականացնի ոլորտում արձանագրված խնդիրների կարգավորմանն ուղղված իր վերահսկողական գործառույթները՝ կիրառելով էլ ավելի խիստ վարչարարության և պատասխանատվության միջոցներ։

Այդ համատեքստում նա հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարներին հիշեցրեց, որ պետք է անել հնարավորը՝ կանխարգելիչ քայլեր կատարելու և տեխնիկական անվտանգության ոլորոտում խախտումներ թույլ չտալու համար։

«Տեխնիկական անվտանգության մասնագետների միության» ՀԿ նախագահ Վլադիրմիր Հովսեփյանը իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է կատարել առկա ռիսկերի գնահատում ու վերլուծություն, շահագրգիռ կառույցների, ՀԿ-երի հետ կազմակերպել ակտիվ քննարկումներ՝ ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների ու լրացումների առաջարկներ ներկայացնելու և հետագայում դրանք ՀՀ-ում ավելի արդյունավետ կիրառելու համար։

Հանդիպման վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում ևս Տեսչական մարմնի նախաձեռնությամբ նմանատիպ ոլորտային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։