60 դեպք՝ 1 տարում․ վանդալները չեն նահանջում, պետությունը կարող է խստացնել պատիժները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» արձանն է․ քանդակը բաղկացած է 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից: 1978-ին Չարենցավանի վարչական տարածքում տեղադրված քանդակը տասնամյակներ շարունակ պարբերաբար հայտնվել է վանդալների թիրախում, վերականգնվել է, ապա նորից ենթարկվել վանդալիզմի։ Արդեն 2014-ին «Ճանապարհաշինարարներ» անունը ստացած քանդակը հուշարձանի կարգավիճակ է ստացել: Այս տարի գումար էր հատկացվել արձանն ամբողջովոին վերականգնելու համար, տարեսկզբից աշխատանքները մեկնարկել են, բայց չավարտված վանդալիզմի հերթակա դեպքն է գրանցվել․ վերականգնող քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը հոկտեմբերի 8-ին պարզել է, որ ժապավենի թիթեղների մի մասը բացակայում է:

Օրերս հուշարձանների նկատմամբ վանդալիզմի մի քանի այլ դեպքեր էլ էին արձանագրվել․ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձինք գրություններ էին արել։Սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող գրառումներ էին հայտնվել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի վրա: ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանում հուշարձանների, դրանց պահպանական գոտիների տարածքներում 2020-ի հուլիսից մինչև 2021-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների կապակցությամբ իրավապահ մարմիններին հասած գործերի քանակը 60 է: Նրա խոսքով` նախարարությունում քննարկվում են հուշարձանների տարածքում լուսավորության խնդիրը լուծելու, տեսախցիկներ տեղադրելու, միգուցե նաև շուրջօրյա պահակակետերի միջոցով դրանց անվտանգությունն ապահովելու հնարավորությունները:

Հուշարձանների վնասման, վանդալիզմի դեպքերի համար սահմանված պատժամիջոցները տարբեր են՝ տուգանքից մինչև ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է` պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը շեշտում է` պատմամշակութային հուշարձանների պահպանությունը մեկ կառույցի գործառույթ չպետք է լինի: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի կարծիքով` կոնկրետ մայրաքաղաքում գրանցվող վանդալիզմի դեպքերի առնչությամբ քաղաքապետարանը կրում է որոշակի պատասխանատվություն, բայց, օրինակ, հուշարձանի հսկողությունը ոստիկանին հանձնելու լիազորություն, ֆունկցիա չունի: Ինչ վերաբերում է պահակակետեր սահմանելու անհրաժեշտությանը, մամուլի խոսնակը նկատում է, որ միայն Երևանում պատմական նշանակություն ունեցող հուշարձաննեը գործնականում անհամար են, և դրանց բոլորի հսկողությունն իրականացնելը բավական բարդ է:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն էլ ընդգծում է` պետությունը հակված է վանդալիզմի դեպքերը կանխելուն և բացառելուն, իսկ ինչ վերաբերում է վարչական պատասխանատվությանը, ապա անհրաժեշտության դեպքում պատիժները կարող են խստացվել: Քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած մի քանի արձաններ ևս ժամանակին վանդալիզմի են ենթարկվել. օրինակ` Ղևոնդ Ալիշանի արձանն են գողացել, «Լեռնային պար» խմբաքանդակն են թալանել: Արվեստաբանն ու քանդակագործը վստահ են` մշակութային արժեքների հանրահռչակման հարցը պետք է պետության առաջին հանձնարարականներից մեկը լինի:

Նշենք, որ այս տարի Երևանի տարածքում արձանագրվել և բացահայտվել էին վանդալիզմի այլ դեպքեր ևս` գողացել էին, օրինակ` Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը, Երևանի 2800-ամյակի անվան այգուց` նավակով տղայի արձանը, Կոմիտասի անվան պանթեոնից` Շուշանիկ Կուրղինյանի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված լրագրողի արձանի ոտքերը, պղծել էին «Օղակաձև» զբոսայգում տեղադրված «Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության» հուշարձանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան