Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը խորանում է․ գազի պակասուրդին գումարվել է նաև նավթինը

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վառելիքի համաշխարհային ճգնաժամը չի նվազում, ընդհակառակը, նոր թափ է հավաքում: Հյուսիսային կիսագնդում ձմռան սկսվելուց առաջ բնական գազի սակավությանը և դրա գների հնգապատիկ բարձրացմանն այժմ նաև գումարվել է նավթի պակասը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գազը թանկացել է համաշխարհային տնտեսության քովիդային քնից արթնանալուց հետո պահանջարկի արագ աճի պատճառով, ինչին գումարվել են նաև ավելի փոքր պատճառների փունջը, կանաչ էներգիայի անցումից մինչև անցյալ տարվա ցուրտ եղանակի պատճառով պահեստներից ողջ պաշարների սպառումը։ Նրանք, ովքեր բավարար քանակությամբ գազ չունեին, ստիպված էին անցնել ավելի կեղտոտ վառելիքի, այդ թվում ՝ ածուխի և նավթամթերքի:

Արդյունքում նավթի պահանջարկը մեկ օրվա համար ավելացել է 500 հազար բարելով, իսկ 2021 թվականի մնացած ամիսներին համաշխարհային պակասուրդը կկազմի ոչ թե 200, այլ 700 հազար բարել մեկ օրում, նախազգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալությունը։ ՕՊԵԿ+-ի անդամ երկրներից մատակարարումների մեծացման ստիպված կլինեն սպասել մինչ հունվար։

Սա վատ նորություն է սպառողների համար, քանի որ էներգիայի ծախսերի աճը հետ է պահում արդյունաբերության վերականգնումը և հարվածում է քաղաքացիների գրպանին, ինչը նրանց ավելի քիչ գումար է թողնում, որպեսզի էլեկտրաէներգիայի վճարները վճարելուց հետո գնեն մնացած ամեն ինչը: Արդյունքում, տնտեսությունը կրում է կրկնակի հարված. աճը դանդաղում է, իսկ գները` շեշտակի բարձրանում:

Տաթև Ֆռանգյան