Թուրքիան ընդլայնում է «Բայրաքթարների» վաճառքը․ բանակցություններ են ընթանում Մարոկկոյի ու Եթովպիայի հետ

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ընդլայնում է անօդաչու թռչող սարքերի արտահանումը. այս պահին բանակցություններ են ընթանում Մարոկկոյի ու Եթովպիայի հետ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են համաձայնագրերին ծանոթ 4 աղբյուրներ։ Ցանկացած անօդաչու թռչող սարքի մատակարարում Եթովպիային՝ վտանգի տակ է դնում արդեն իսկ լարված հարաբերությունները Անկարայի ու Կահիրեի միջև։

Եգիպտոսի անվտանգության ծառայության 2 աղբյուր լրատվամիջոցին ասել է, որ Կահիրեն խնդրել է ԱՄՆ-ին ու որոշ եվրոպական երկրների օգնել սառեցնել ցանկացած գործարք։ Թուրքիան, Եթովպիան ու Մարոկկոն դեռ պաշտոնապես չեն հայտարարել անօդաչուների գործարքի մասին, սակայն համաձայնագրերին ծանոթ մի շարք աղբյուրներ Reuters-ին մանրամասներ են հայտնել։

Մի թուրք պաշտոնյա ասել է, որ Եթովպիան ու Մարոկկոն դիմել են Bayraktar TB2 անօդաչուների համար, համաձայնագրերը կարող են ներառել պահեստամասերի տրամադրումը և համապատասխան ուսուցումը։ Անանունության պայմանով դիվանագետը հայտնել է, որ Մարոկկոն ստացել է անօդաչուների առաջին խմբաքանակը, որը պատվիրված է եղել մայիսին։ Եթովպիան ցանկանում է դրանք ձեռք բերել, սակայն դեռ այնքան էլ պարզ չէ։

Աղբյուները չեն նշում քանի անօդաչու է ներառված գործարքներում ու ֆինանսական մանրամասները չեն ներկայացնում։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արտահանումը դեպի Մարոկկո ու Եթովպիա վերջին երկու ամսվա ընթացքում կտրուկ աճել է, սակայն անօդաչու թռչող սարքերի վաճառքի մանրամասներ չեն ներկայացվում:

Եթովպիայի ԶՈՒ-ն ու վարչապետի գրասենյակը չեն արձագանքել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքներին: Մարոկկոյի կառավարությունը հասանելի չի եղել մեկնաբանությունների համար, ռազմական գերատեսչությունն էլ հանրային կերպով չի քննարկում գնումները։

Թուրքիայի ռազմական գնումների մարմինը անմիջապես չի պատասխանել հարցմանը։ Անօդաչուներ արտադրող Բայրաքթարը ևս չի արձագանքել մեկնաբանություն տալու խնդրանքին։

 

Էմմա Չոբանյան