Հուսամ, որ Ձեր մտքերի գոնե 5 տոկոսը ԱԳՆ-ն կկիսի. ռազմական հարցերով փորձագետը՝ Գուրգեն Արսենյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հուսամ, որ Ձեր մտքերի գոնե 5 տոկոսը ԱԳՆ-ն կկիսի. Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հերթական կլոր-սեղան քննարկման ժամանակ այս մասին նշեց ռազմական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ դիմելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

Փորձագետը նշեց, որ փորձագիտական հանրույթը վերլուծություններ է անում և եթե սխալ ուղղությամբ է գնում, ապա դա բացառապես իշխանությունների թերացումն է: Մարգարյանն ընդգծեց, որ փորձագիտական հանրույթի և իշխանության միջև պետք է լինի ինստիտուցիոնալ շփում:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը քննարկման ժամանակ նշել էր. «Փորձագիտական հանրությունն իր դիտարկումներն ու հետևություններն անելիս պետք է հիշի, թե որտեղ է գտնվում ՀՀ-ն՝ միջազգային պարտավորությունների շրջանակում. ՀՀ-ն գտնվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ անդամ է: Մենք ունենք պարտավորություններ, դաշնակիցներ և հարևաններ, որոնց մի մասի հետ չեզոք, մյուս մասի հետ ակտիվ թշնամանքի հարաբերություններ ունենք. դատողություններ անելիս սա պետք է հիշել»:

«Երբ ասում եք՝ պատրաստվենք պատերազմի, նկատի ունե՞ք՝ ով ում հետ, որ կողմերի միջև. ճշգրտում արեք, որպեսզի պարզ լինի ինչ կոնցեպցիա եք առաջարկում»,-  հավելել էր պատգամավորը՝ դիմելով փորձագետներին և ընդգծելով, որ փորձագիտական հանրության գիտելիքները պետք է օգնեն ստրատեգիկ պլանավորում իրականացնողներին:

Մանրամասները՝ տեսանյութում: