«Ոսկե պտտախաղը նվիրել եմ Սերժ Սարգսյանին, որ նա հանգստանա շախմատից»․ Կոնստանտին Զատուլին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր իր խորին շնորհակալություններն է հայտնել Սերժ Սարգսյանին Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը Ռուսաստանի դեսպանատան մոտ ընտրողների ակտիվության առիթով։

«Այստեղ բացված ընտրատեղամասում աժիոտաժ էր, հերթեր էին գոյացել, բայց ամեն ինչ շատ նորմալ էր։ Ես շնորհակալ էի իմ կոլեգաներից և Հայաստանին, որոնք շատ լուրջ էին մոտեցել այդ իրադարձությանը»,- խորհրդարանում ասել է պարոն Զատուլինը։

Վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու բազմաթիվ առիթներ է ունեցել, այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին ռուս քաղաքական գործիչը նվիրել էր ոսկե պտտախաղ «ռուլետկա»։ Ռուս պատգամավորը հիշում է այդ դեպքը, այդ ժամանակ Հայաստանը հերթական անգամ նվաճել էր շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը։ Եվ ինքը բացատրում է, թե ինչու հատկապես ոսկե պտտախաղ նվիրեց մեկին, որի անունը հաճախ է կապվում եվրոպական կազինոներ հաճախելու հետ:

«Ես լավ գիտեմ, որ Սերժ Ազատին ոչ միայն երկրի նախագահ է, այլև գլխավորել և գուցե այսօր էլ գլխավորում է շախմատի ֆեդերացիան։ Ես նրան պարզապես ցանկացա, որ նա ժամանակ առ ժամանակ մի քիչ հանգստանա շախմատից»,- պարզաբանեց ռուս պատգամավորը։

Այնուհետև պարոն Զատուլինը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը հրաշալի շախմատիստ է։ Այդ դեպքում նա ինչու՞ հրաշալի շախմատիստին հենց շախմատ չէր նվիրել։ Այստեղ նրան փորձեց օգնել նրա հայ կոլեգան՝ Արմեն Աշոտյանը. «Հարգելի լրագրողներ, ես ուրախ եմ, որ հայ-ռուսական հարաբերություններից բացի, ձեզ հետաքրքրում են հարցեր, որոնք ձեզանից բացի ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն»։

Կոնստանտին Զատուլինին այս օգնությունը պետք չեկավ։ Նախ նա նկատեց, որ Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպմանն իրենք նվերներով չեն փոխանակվել։ Սակայն շուտով նախագահի աշխատակազմի աջակցությամբ Հայաստանում մայիսին կկազմակերպեն թենիսի վետերանների մրցաշար՝ քաղաքական գործիչների, տիեզերագնացների մասնակցությամբ։ Մայիսին Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանն արդեն հեռացած կլինի, սակայն դա չի խանգարել, որ նա խոստանա, որ նախագահի աշխատակազմը կօգնի պարոն Զատուլինին այդ մրցաշարն անցկացնելու գործում: «Իմ և Սերժ Սարգսյանի սիրելի մարզաձևերը տարբեր են»,-արձանագրել է մեծ թենիսի սիրահար ռուս պատգամավորը։

Լրագրողների հետ արդեն միայնակ զրուցելիս պարոն Զատուլինից հետաքրքրվեցինք, թե այսօր էլ իրենց համար ուժի մեջ է Ռուսաստանի Պետդումայի նախկին նախագահ Բորիս Գրիզլովի այն միտքը, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Պարոն Զատուլինը հիշեց մի առիթով ասված Վազգեն Սարգսյանի միտքը․

-Ես կարող եմ կրկնել այն խոսքերը, որոնք ժամանակին ասել է իմ հանգուցյալ ընկեր Վազգեն Սարգսյանը։ Նա ասել է՝ Ռուսաստանն ունի իր Իսրայելը Կովկասում։ Ես սիրել եմ Վազգեն Սարգսյանին, որովհետև նա շատ խելոք մարդ էր։

-Բայց դուք այսօ՞ր էլ համաձայն եք Բորիս Գրիզլովի հետ։

-Ես համաձայն եմ Գրիզլովի հետ։ Հույս ունեմ՝ ինքն էլ ինձ հետ է համաձայն, ես էլ եմ ինչ-որ բաներ հայտարարել»։

Ի դեպ, պարոն Զատուլինը, խոսելով սիրիական Աֆրինում թուրքերի գործողությունների մասին, նկատեց, որ նրանք նույնը չեն կարող անել Հայաստանի հետ՝ թուրքերն այդքան հիմար չեն, նրանք գիտեն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի կոլեկտիվ անվտանգության պայմանագիր։

Մհեր Արշակյան