Թուրքիան 9 ամսում Ադրբեջանին 184 մլն դոլարի ռազմական ու ավիացիոն արդյունաբերության ապրանքներ է մատակարարել
Քաղաքականություն
14.10.2021 | 20:012021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիան Ադրբեջանին 184 մլն դոլարի ռազմական ու ավիացիոն արդյունաբերության ապրանքներ է մատակարարել։ Այս մասին ասել է Թուրքիայի արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդդին Քափլանը, գրում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։
Միության մամուլի ծառայությունը նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նման ապրանքների արտահանումը Ադրբեջան 49․6 տոկոսով ավելացել է։
Միության պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը եղել է Ադրբեջանում տեղի ձեռնարկատերերի հետ համագործակցության ընդլայնման հարցերի քննարման համար։
Քափլանը, մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցը, նշել է, որ ընդհանուր առմամբ՝ 9 ամիսների ընթացքում թուրքական արտահանումը երկիր կազմել է 1․73 մլրդ դոլար, աճը կազմում է 16․5 տոկոս։
Էմմա Չոբանյան