Կընդլայնվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուների շրջանակը

Լուրեր

03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, պայմաններն և դրույթները հստակեցնելու ու պարզեցնելու նպատակով: Նախատեսվում է նաև ընդլայնել ծրագրերի շահառուների շրջանակը:

Ծրագրերը մեկնարկել են 2020 թ. հուլիսի 1-ին։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։

Վերոնշյալ նպատակային ծրագրերի ընթացակարգերը խիստ սահմանափակում են շահառուների շրջանակը, ինչի արդյունքում շահառուները, բավարարելով ծրագրերով սահմանված պահանջներին (հիմնական պայմաններին), չեն ընդգրկվում ծրագրերում։ Հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, մասնավորապես, առաջարկվող փոփոխություներից մեկով հստակեցվում է, որ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ առկա մնացորդային մայր գումարի հիման վրա։ Գործնականում լինում են դեպքեր, երբ երեխայի ծնվելուց հետո, շահառուն մի քանի ամիս սպասում է, որպեսզի բավարարի 12 ամիս հիփոթեքային վարկի մարումներ ունենալու պայմանին, այնուհետ դիմում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրում ընդգրկվելու համար (բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը)։

Սակայն, այդ ընթացքում շահառուն հիփոթեքային վարկի գծով կատարում է վաղաժամ մարումներ, որի արդյունքում երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարն էապես տարբերվում է դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարից։ Նույնիսկ հնարավոր են դեպքեր, երբ երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային մայր գումարի հիման վրա հաշվարկված աջակցության չափը գերազանցի դիմելու օրվա դրությամբ վարկի մնացորդային մայր գումարին: Նոր լրացվող՝ 27-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության հաշվարկման մեխանիզմը։